18/01/2021 10:39
Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը. իմքայլականները չցանկացան քննարկել նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափության հարցը
«Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քններկելու վերաբերյալ» որոշման նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտկան հանձնաժողովում և տրվել է բացասական եզրակացություն, ԱԺ ամբիոնից հայտարարեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«Շատ պարզ պատճառով, երբ ԱԺ-ն հայտարարություն է ընդունում, դրանք արտահայտում են ԱԺ-ի քաղաքական կամքը։ Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը, դա մեր պետաիրավական հանձնաժողովի կարծիքն է», - ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ եթե գերիների հարցը պետք է քննարկվի լիագումար նիստին, և համոզմունք կա, որ այդ քննարկումը կնպաստի և չի վնասի գերիների վերադարձման գործընթացին, ապա կարելի է հենց այդ հարցով արտահերթ նիստ հրավիրել։
«Ով է մեր ձեռքերը կապել։ Նոյեմբերից բերած նախագիծը, որը կապ չունի օրակարգի հետ և արժեք չունի որպես նախագիծ, դրան դրական եզրակացություն տա՞նք, որ այլ հարց քննարկենք», - ասաց Վահագն Հովակիմյանը։