18/01/2021 16:58
Ավելի խիստ պահանջներ ենք նախատեսում՝ առնվազն մեկ օտար լեզվի պարտադիր իմացություն. նախարարը հիմնավորեց նախատեսվող բարձր աշխատավարձը
Օրենքի նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե:
«Ավելի խիստ պահանջներ ենք նախատեսում, նախատեսում ենք առնվազն մեկ օտար լեզվի պարտադիր իմացություն: Քանի որ մենք ակնկալում ենք պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառած անձանց մասով գործի քննություն և պրոֆեսիոնալիզմ, քննադատությունների թիրախում հայտնվելու հավանականություն, նախատեսում ենք այնպիսի աշխատավարձ, որը բխում է տվյալ աշխատանքն անելու էությունից», - ԱԺ-ում հիմնավորելով կոմիտեի համար սահմանված բարձր աշխատավարձը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Բայց միաժամանակ նախարարը նկատեց, որ չի թերագնահատում մյուս օղակների աշխատանքի կարևորությունը: