18/01/2021 18:10
ՀՀ ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն
Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում իրականացվելու է ընտրություն:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ):