
19/01/2021 10:50
Ներդրվում է ծախսերի հայտարարագրման ինստիտուտ. ԱԺ-ն օրինագիծը հաստատեց
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:
Հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է 3-րդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում, կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:
Սահմանվել է նաև, որ ՀՀ տարածքից դուրս առկա բանկային հաշիվների և ավանդի դեպքում նշվում են նաև հաստատության անվանումը գտնվելու վայրը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
27/02/2021 20:01