19/01/2021 16:08
Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է. Արշավիր Ղարամյանը առաջարկում է փոփոխել գործող համակարգը
Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները, որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: