19/01/2021 18:44
Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:
Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկված են ձնամաքրման աշխատանքների գործում: Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
«Անխափան երթևեկելու համար վարորդներին հորդորում ենք օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր, - նշված է հաղորդագրության մեջ: