19/01/2021 14:28
Իշխանափոխության երեք մոդել գոյություն ունի՝ հայկական, թուրքական և ռուսական. ես կողմնակից եմ հայկական տարբերակին. Անդրանիկ Թևանյան
Իշխանափոխության երեք մոդել գոյություն ունի, լրագրողների հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
«Առաջին մոդելն այն է, որ Հայաստանի ժողովուրդն է անում այդ իշխանափոխությունը և պահպանում է իր ինքնաշխությունը սեփական գործողությունների շնորհիվ։ Երկրորդն այն է, որ աշխատում է իշխանափոխության թուրքական մոդելը, այսինքն` եթե Նիկոլ Փաշինյանը չի պահում իր աթոռը, ապա թուրքական իշխանությունները կուզենան նրանից էլ ավելի հակահայկական իշխանություն ձևավորել, և այդ քայլերն արվում են, խոստացվում են ինչ-որ տնտեսական էֆեկտներ», - ասաց քաղաքագետը։
Իշխանափոխության երրորդ մոդելն, ըստ Թևանյանի, ռուսական տարբերակն է, երբ Ռուսաստանն է փորձում միջամտել այստեղ և իշխանափոխություն իրականացնել։
«Ես կողմնակից եմ Հայաստանի ժողովրդի միջոցով և մեր քաղաքական գործընթացների արդյունքում իշխանափոխությանը, որպեսզի մենք մեր սուբյեկտայնությունը պահպանենք», - ասաց Անդրանիկ Թևանյանը։