19/01/2021 11:46
Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց
Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:
Ընդ որում՝ մրցույթի պարտադիր փուլ է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության/վեթինգի փուլը։
Հիշեցնենք, որ երեկ նախարարը խորհրդարանում հիմնավորել էր նաև կոմիտեի ներկայացուցիչների համար նախատեսված բարձր աշխատավարձը՝ նշելով, որ ավելի խիստ պահանջներ են սահմանել նրանց համար: