19/01/2021 16:57
Հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և կորցրինք Հադրութը, Շուշին, մեր պետականության զգալի մասը. Տարոն Սիմոնյան (Տեսանյութ)
100 տարի առաջ մենք չկարողացանք օգտագործել մեր հավաքական գիտակցությունը և ներուժը, դարձանք նյութապաշտ, մեծամիտ, գոռոզ, ժլատ, արդյունքում մենք բթացրինք իրականության զգացումը և կորցրինք Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, հայոց պետականությունը, հազարավոր կյանքեր և ապրելու ցանկությունը, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։
«Փառք Աստծո, գտնվեցին մարդիկ, ովքեր հույս ու հավատ ներշնչեցին մեզ և հայ ազգը շարունակեց իր հիմնական առաքելությունը, արարումը։100 տարի անց մենք փառավոր հաղթանակներից հետո նորից ընկանք մեր իսկ ծուղակը և նորից դարձանք նյութապաշտ, փառամոլ, մեծամիտ ու գոռոզ, մարդկային ամենամեծ մեղքերից մեկը՝ հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և արդյունքում կորցրինք իրականության զգացումը։ Եղավ այն, որ կորցրինք Հադրութը, Շուշին, մեր պետականության և հայրենիք զգալի հատվածը և կանգնեցինք այս փաստի առջև», - հայտարարեց Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորն ասաց, թե օրինաչափությունից պետք է դասեր քաղել։