19/01/2021 18:26
Քոչարյանի և մյուսների գործով դատախազներին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։
Դատական այսօրվա նիստին միջնորդություն ներկայացվեց մեղադրող դատախազներին բացարկ հայտնելու վերաբերյալ։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ դատական ակտ կայացնելու։
Ակտը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին։
Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: