19/01/2021 11:08
Հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների ստեղծման օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների ստեղծում:
Նախաձեռնությունը բխում է կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունից:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացքում մասնագիտացվածություն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով: Առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազան 10 դատավորի թվակազմով: