19/01/2021 11:21
Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն», - նշված է հաղորդագրության մեջ: