19/01/2021 14:51
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ նաև բուք
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ամսի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ ձյուն: