19/01/2021 15:25
Մեղրիի տարածաշրջանում պատերազմում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքերի ժամանակ պայթյուն է եղել. shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարար վնասվածքներ է ստացել։ Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։