Արարատ Միրզոյան, Վաղարշակ Հարությունյան, Տաթևիկ Ռևազյան. Սև ցուցակ-2020

19/01/2021 13:55

Արարատ Միրզոյան, Վաղարշակ Հարությունյան, Տաթևիկ Ռևազյան. Սև ցուցակ-2020


Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2020 թվականի այն պաշտոնյաների Սև ցուցակը, ովքեր խախտել են տեղեկություն ստանալու իրավունքը։

Այս գերատեսչությունների ղեկավարները 2020 թվականի ընթացքում տրամադրել են անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան են թողել լրագրողների, քաղաքացիների և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցումները։ Որպես դրական ցուցանիշ նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2019 թվականի Սև ցուցակում հայտնված 5 պաշտոնյայից միայն մեկն է շարունակում պաշտոնավարել: Կոչ ենք անում նոր ղեկավարներին ավելի թափանցիկ ու հաշվետու գործել։ Նշենք, որ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների համաձայն։

  • Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ․ հունվարի 9-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներից մեկի վերաբերյալ։ ՀՀ Վարչապետը Կառավարության՝ 2019թ. նոյեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ նշել էր․ «Առանց կատակի, ես այդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է դա պարզվի, ի վերջո ազգային անվտանգության խնդիր է»։ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ խնդրել էր տեղեկացնել, թե արդյոք «որոշ շրջանակներ»-ը հանձնարարականի մեջ հստակ նշված են, թե ոչ և եթե այո, ապա որոնք են այդ շրջանակները։ ԻԱԿ-ը հարցմամբ խնդրել էր նաև մանրամասնել, թե ինչ փուլում է Վարչապետի հանձնարարականի կատարումը։ 2020թ. հունվարի 15-ին ԱԱԾ-ն տրամադրել է անօրինական մերժում՝ նշելով, որ Վարչապետի հանձնարարականի համաձայն, ՀՀ ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ ԱԱԾ-ն հրաժարվել էր տրամադրել տեղեկություններ մյուս հարցերի վերաբերյալ ևս՝ որպես հիմք նշելով ՏԱ մասին ՀՀ օրենքի 8-րդ 1-ին և 2-րդ կետերը։ ԻԱԿ-ը մերժումը համարել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/2991/

  • ՀՀ նախկին ոստիկանապետ Վահե Գասպարյան

2020թ. հունիսի 10-ին «168 ժամ» պարբերականի (www.168.am) լրագրող Աքսաննա Հայրապետյանը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնանկությունից առաջ ինքն իրեն պարգևատրել է զենքով, և եթե այո, ապա ինչ զենքով։ Ոստիկանությունը 2020 թ․ հունիսի 15-ին պատասխան գրությամբ հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե տեղեկությունը անձնական տվյալներ է պարունակում։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/3041/

  • ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ.-ի դեկտեմբերի 23-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել քանակական տվյալներ արցախյան պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած զինվորների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ նշելով, որ տվյալները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ ԻԱԿ-ը պատասխանը որակել է անհիմն, քանի որ նույն ժամանակահատվածում «Փաստինֆո»-ի (www.pastinfo.am) նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան Նախարարությունh այս տեղեկությունները մերժել է տրամադրել  պետական ու ծառայողական գաղտնիք լինելու հիմնավորմամբ․ եթե պահանջվող տեղեկությունը մերժման ենթակա է, ապա լրացուցիչ աշխատանք կատարելու պայմանը կիրառելն անօրինական է:  http://www.givemeinfo.am/hy/case/3174/

  • Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան

«Առավոտ» պարբերականի (www.aravot.am) լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը 2020թ. հուլիսի 2-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով տրամադրել ԱԺ պատգամավորների՝ 2019թ․-ի փետրվարից 2020թ․-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգևավճարների մասին տեղեկություն։ Մասնավորապես, խնդրել է տրամադրել տեղեկություն, թե նշված ժամանակահատվածում որքան գումարի պարգևավճար է ստացել պատգամավորներից յուրաքանչյուրը: ԱԺ աշխատակազմը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունները՝ նշելով՝ «Պատգամավորների վարձատրության մասին տեղեկությունը համարվում է մասնագիտական գործունեության բաղադրատարր և դրան վերաբերող տեղեկությունները ևս գտնվում են մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի սկզբունքի պաշտպանության ներքո»։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն։ http://www.givemeinfo.am/hy/case/3049/

  • «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել INFOCOM (www.infocom.am) լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ 2020թ. հունվարի 15-ին լրագրողը ուղարկել էր տեղեկություն ստանալու հարցում, որը սակայն մնացել էր անպատասխան։ ԻԱԿ-ը ևս իր անունից նույնաբովանդակ հարցում ուղարկեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ և այդ ընկերության կողմից գործարկվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել էր նշել՝ քանի տոննա պոչանք կա Արարատի ցիանային պոչամբարում և ինչ նյութեր է պարունակում այդ պոչանքը, ինչպիսի պաշտպանիչ շերտ ունի պոչամբարը և ստորգետնյա հոսքերով արդյոք պոչանքը չի հոսում նաև տարածում առկա ձկնաբուծական լճերը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ստուգել են երբևէ պոչամբարի հարակից հողերի, լճերի և այդ լճերում առկա ձկնեղենի մեջ ծանր մետաղների պարունակությունը, եթե այո, ապա տրամադրել ստուգումների արդյունքները: ԻԱԿ-ի էլեկտրոնային և գրավոր հարցումները ևս, որոնք կրկնվել են նաև հունիսին, մնացել են անպատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/3040, http://www.givemeinfo.am/hy/case/3039/

  • ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ. ապրիլի 13-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA)՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիային առնչվող զեկույցը և/կամ զեկույցի ամբողջական տեքստի հղումը։ ՔԱԿ-ը հրաժարվել էր տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե զեկույցը հրապարակման ենթակա չէ, սակայն չէր տրամադրել մերժման իրավական հիմքերը (http://www.givemeinfo.am/hy/case/2971/)։ Ուստի ԻԱԿ-ը 2020թ. ապրիլի 15-ին նույն պահանջով Քաղաքացիական ավիացիայի կոմիտե էր ուղարկել կրկնակի հարցում։ ՔԱԿ-ը նորից էր մերժել՝ նշելով, որ զեկույցը ծառայողական օգտագործման համար է և պարունակում է ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ։ ՔԱԿ-ի երկրորդ մերժումը ևս ԻԱԿ-ը որակել է անհիմն, քանի որ զեկույցում ծառայողական գաղտնիքի առկայությունը դեռ չի նշանակում, որ այն չի կարելի գոնե մասնակի հրապարակել: http://www.givemeinfo.am/hy/case/2972/

  • Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Երվանդ Սերոբյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը, նշելով, որ 3.09.2019թ.-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՇՊՀ ռեկտորին՝ խնդրելով տրամադրել համալսարանին առնչվող քաղաքական գործերից մեկով փաստաբանի ծառայությունների համար վճարված գումարի վերաբերյալ տեղեկություն։ Համալսարանը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջված տեղեկությունը՝ այն համարելով հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ։ 2020թ. մայիսի 27-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղարկել ՇՊՀ։ Պատասխան գրությամբ 04.06.2020 թ.-ին համալսարանը անհիմն մերժել է տրամադրել տեղեկությունը՝ որպես հիմք նշելով անձնական տվյալների պաշտպանությունը։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/3036/s

  • Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյան

2020թ.-ի փետրվարի 27-ին «Հետք» առցանց պարբերականի (www.hetq.am) լրագրող Տիրայր Մուրադյանը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանին՝ խնդրելով տրամադրել 2015թ․ հունվարի 1-ից մինչև 2020թ․ փերվարի 27–ն ընկած ժամանակահատվածում Զոլաքար համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու կողմից ընդունված բոլոր որոշումների պատճենները։ Սահմանված ժամկետներում պատասխան չստանալով՝ ապրիլի 14-ին լրագրողն ուղարկել էր կրկնակի հարցում։ Երկու դեպքում էլ հարցումները մնացել են անպատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/3186/

  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ.-ի մայիսի 23-ին դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե որքան գումար է ծախսվել 2020 թվականի ընթացքում կառույցի աշխատակիցներին պարգևատրելու նպատակով և քանի աշխատակից է պարգևատրվել 2019 թ․ ընթացքում։ Պատասխան գրության մեջ տեսչական մարմինը տրամադրել էր միայն  ակտիվ հղում, որը սակայն տանում է դեպի տեսչական մարմնի պաշտոնական կայքի դատարկ էջ և պահանջվող տեղեկությունը ստանալ հնարավոր չէ: http://www.givemeinfo.am/hy/case/3035/

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաև ահազանգ է ստացել «Հրապարակ» թերթից։ Մեր գործընկերները նշում են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց պարբերականի լրագրողների նկատմամբ տեղեկություն տրամադրելու գործընթացում խտրական վերաբերմունք է դրսևորում և անհիմն մերժում տեղեկություն տրամադրել։  Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչը վստահեցնում է՝ Քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչները խուսափում են «Հրապարակի» լրագրողների հարցերին պատասխանել բանավոր և նախընտրում են գրավոր հաղորդակցումը՝ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով։

ԻԱԿ-ը 2021 թվականի ընթացքում ամենայն ուշադրությամբ կհետևի քաղաքապետի աշխատանքին և տեղեկատվության ազատության գործընթացում խտրականության որևէ դրսևորման դեպքում քաղաքապետը կներառվի Սև ցուցակում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ)