19/01/2021 14:15
Ձեր հետ եմ, եղել եմ, կամ ու միշտ լինելու եմ. Ռոբերտ Քոչարյանն՝ իր աջակիցներին (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր մոտեցավ իր աջակիցներին, ովքեր հավաքված են Շենգավիթի դատարանի դիմաց։
«Շնորհակալություն, որ եկել եք, ձեր հետ եմ, եղել եմ, կամ ու միշտ լինելու եմ, ուղղակի հիմա խնդրում եմ, դատը հետաձգվել է, թարգմանիչ չկա, ինչ-որ տարբեր պատճառներ են հայտարարել։ Ես ուղղակի խնդրում եմ չմնալ այս ձյան տակ, գնացեք ձեր տները», - ասաց Քոչարյանը։
Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց իր բոլոր աջակիցներին, իսկ լրագրողներին ասաց՝ հարցազրույց չի տալիս։