19/01/2021 17:59
Ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը երբեք չի ունեցել. Մոսկվայում ադրբեջանցի են տեսնում, ամոթից մեռնում են, մկան ծակը փնտրում են, որ չերևան. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստին խոսեց Ռոբերտ Քոչարյանը։ Ասաց՝ ռազմական դրությունը պահելով՝ Շուռնուխում թուրքը գալիս, ասում է՝ «էս տները պետք է ազատեք»։
«Ու մեր սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիով, պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմաննեը պահելն է, քաղաքացիների անվտանգությունը պահելն է, սահմանադրական կարգն այստե՞ղ է տապալվել, թե՞ Մարտի մեկին», - ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ պետականությունը վարկաբեկվել է։
«Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է հպարտ քաղաքացիներ. ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը երբեք չի ունեցել, ոչ միայն ՀՀ քաղաքացին, յուրաքանչյուր հայ աշխարհում։ Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ ռեստորան գնալ, որովհետև ադրբեջանցի են տեսնում, ամոթից մեռնում են, մկան ծակը փնտրում են, որ չերևան», - ասաց Քոչարյանը։