Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ

20/01/2021 16:59

Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ


Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այս մասին հայտարարություն է տաածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների վրա.


1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո,

2) Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը (օրինակ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Բաքվում դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ երկու նախագահների ելույթները լի են եղել համեմատություններով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներին ու կատարողների փառաբանումով, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելով, նրանց հետ համեմատություններով, Հայաստանն արժեք չունեցող արհեստական պետություն հայտարարելը, իսկ հայերին հրապարակայնորեն շներ անվանելը և այլն),

3) Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ,  հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով (հայերին շների հետ համեմատելը, հայերին կենդանիների հետ համեմատելը և մարդ չհամարելը, հայերին չարիք համարելը, հայ երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու կոչերը և այլն),

4) սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ:Ի սպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր,

5) տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները [նաև  սեփականության իրավունքը] պետական գրանցման են ենթարկվել Խոհրհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից:Լրջորեն վտանգվել են մարդկանց կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքներ: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լավագույն շահը,

6) Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:
Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ:
Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը.

7) Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել  են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը:Դրանից բացի, մարդիկ ոչ իրավաչափ արարքների արդյունքում զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ Հայաստանի պետական իրավասու մարմինների ակտերով հատկացված կամ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից.

8) վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը.

9)   2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Դրա հետևանքով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչներին անմիջականորեն առնչվող՝ իրենց կենսական իրավունքների (կյանքի, սեփականության և այլ իրավունքներ) ու այդ իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմավորում չունեցող անկախատեսելի իրավիճակների: 

Այսինքն՝ սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառանալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն:
Ընդ որում, խոսքը գնում է ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին:
Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:

Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները:  Սա ժովովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրվածը ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով», - նշել է ՄԻՊ-ը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

27/02/2021 21:46 Հայաստանի զինված ուժերը լիարժեք կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները՝ անկախ քաղաքական գործընթացներից 27/02/2021 20:57 Միջեկեղեցական արարողություն Վատիկանում՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն 27/02/2021 20:51 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է Ղարաբաղում զինծառայողներ տեղակայելու համար 27/02/2021 20:46 Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս. Միքայել Մինասյան 27/02/2021 20:01 Զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ԳՇ-ի արված հայտարարությանը. Գեղամ Մանուկյան 27/02/2021 19:20 ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի. Նիկոլ Փաշինյան 27/02/2021 18:28 Հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության և իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքի երաշխավորն է. ԱԳՆ խոսնակ 27/02/2021 18:16 Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան 27/02/2021 18:04 Անհրաժեշտ է նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ. փոխնախարար 27/02/2021 17:54 Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը 27/02/2021 17:41 Արիկը ոչ մի օր չպետք է մնա անազատության մեջ. Տիգրան Աբրահամյան 27/02/2021 17:27 Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳ նախարար 27/02/2021 17:14 Տեղեկատվական ճակատի ամենակարևոր մարտիկին՝ Արիկին, նստացրել ես, որ ադրբեջանցիներին պատասխանող չլինի. Բեքարյան (Տեսանյութ) 27/02/2021 16:57 Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից. ՀՀ ԱԳ նախարար 27/02/2021 16:52 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 113,4 միլիոնը 27/02/2021 16:37 Գերիների հարցի լուծման հետաձգումը մարտահրավեր է Ռուսաստանին. Արա Այվազյան 27/02/2021 16:29 Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին. Հայտարարություն 27/02/2021 16:25 Մենք երբեք չենք հրաժարվում. ԱԳ նախարարը՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումների մասին 27/02/2021 16:19 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է տնտեսությունը խթանող 1,9 տրիլիոն դոլարի ծրագիրը 27/02/2021 16:02 ԱՄՆ-ում խորհուրդ են տվել հաստատել Johnson & Johnson-ի պատվաստանյութը 27/02/2021 15:53 «Անվտանգության գոտու հարցը չպետք է քննարկվի». Կապանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից և ռուս խաղաղապահի այցից 27/02/2021 15:40 Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 27/02/2021 15:30 Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում. կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին. «Հայրենիքի փրկության շարժում» 27/02/2021 15:26 Գիտենք, որ մինչև ժամը վեցը նախագահը պետք է ԳՇ պետի վերաբերյալ որոշում կայացնի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 27/02/2021 15:22 Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները 27/02/2021 15:20 Ընդդիմության հանրահավաքը Կապանում 27/02/2021 15:11 Սասուն Միքայելյանը պետք է հիշի՝ ում աթոռին է նստած. սպարապետ Վազգենի աթոռն է. Աշոտ Մինասյան 27/02/2021 15:05 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ 27/02/2021 15:00 Փաշինյանի ու նրա թիմի գործողությունները լուսաբանած բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն ադրբեջանական քարոզիչ է (Տեսանյութ). Mediaport 27/02/2021 14:52 Նախագահն իր առարկություններով պարտավոր է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը՝ հիմնավորելով դրա հակասահմանադրականությունը. Մելոյան 27/02/2021 14:46 Կատալոնիայում յոթ մարդ է բերման ենթարկվել ռեփերին աջակցելու ցույցի ժամանակ 27/02/2021 14:35 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 373-ով 27/02/2021 14:27 Եվս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի. Տիգրան Աբրահամյան 27/02/2021 14:20 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել 27/02/2021 14:11 Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ներկայացված առաջարկը հակասահմանադրական է. Ղազինյան 27/02/2021 14:02 Դատարան ուղարկված գործերով 3 անձ «օրենքով գողի» կարգավիճակ է ունեցել 27/02/2021 13:54 Ֆուտուրիստական ներկայացման ցուղադրության համար Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել 27/02/2021 13:47 «Իմքայլական» պատգամավորին հայհոյած ցուցարարը ձերբակալվել է 27/02/2021 13:30 Արցախի ԱԺ խմբակցությունները միջազգային հանրությանը կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը 27/02/2021 13:19 ԱՄՆ. Սիրիայում հարվածների թիրախներ մշակելու համար չի օգտագործվել Իրաքից ստացված տեղեկատվությունը 27/02/2021 13:05 Արա Սաղաթելյանի գործն ուղղակի կարված է և դա ծիծաղելի է. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ) 27/02/2021 13:02 Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ-ի նախագծերը 27/02/2021 12:56 Արա Սաղաթելյանի ձերբակալումը քաղաքական բնույթ ունի. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ) 27/02/2021 12:47 Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ վճիռ կկայացնի՝ չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը, այն չի բխում ՀՀ պետական շահերից. «Ժառանգություն» 27/02/2021 12:10 Ադրբեջանական ագիտացիայի դեմ պայքարած մարդիկ թիրախավորվում են. դա պատիվ չի բերում պետությանը. Քաղաքագետը՝ Արա Սաղաթելյանի ձերբակալության մասին (Տեսանյութ) 27/02/2021 12:06 «Սա շատ վտանգավոր պահ է». Ռուբեն Վարդանյանը նկարագրել է Հայաստանի զարգացման երկու սցենար (Տեսանյութ) 27/02/2021 12:01 Հնդկաստանում ծնողները վաճառել են դստերը ավագ երեխայի բուժման ծախսերը վճարելու համար 27/02/2021 11:49 Անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը պատերազմի օրերին կատարեցին զանգվածային ոճրագործություններ. ՀՀ ԱԳՆ 27/02/2021 11:40 Արման Թաթոյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. քննարկվել է գերիների վերադարձի հարցը 27/02/2021 11:37 Գանայում ավտոբուսների ճակատային բախման հետևանքով 16 մարդ է մահացել 27/02/2021 11:26 Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին (Տեսանյութ) 27/02/2021 11:22 Հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Թաթոյան 27/02/2021 11:15 Հեղաշրջում՝ Մյանմայում. ՄԱԿ-ի ներկայացուցչին թույլ չեն տվել մուտք գործել երկիր 27/02/2021 11:07 Փաշինյանի որոշմամբ Դիլիջան և Թումանյան համայնքներում ղեկավարների պաշտոնակատարների տեղակալներ են նշանակվել 27/02/2021 11:00 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 դեպք, մահացել է 7 մարդ 27/02/2021 10:42 Պուտինը հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի բացառիկ կարողությունների մասին 27/02/2021 10:34 Ավիրված պետությունը վերականգնելու ազգային ռազմավարություն է պետք. Էդմոն Մարուքյան 27/02/2021 10:26 Հայաստանը գտնվում է անդունդի եզրին. կարող է վաղն ուշ լինել. Արամ Ա 27/02/2021 10:22 Չեխիայում կորոնավիրուսի պատճառով բնակիչների տեղաշարժը սահմանափակվել է 27/02/2021 10:12 «Հրապարակ». Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը 27/02/2021 10:11 Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է` խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ 27/02/2021 10:09 «Ժողովուրդ». 2008թ.-ի մարտի 1-ի պես Երևանում հասարակությունը կրկին երկբևեռ է 27/02/2021 10:06 «168 Ժամ». Պետությունը բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը 27/02/2021 10:02 «Հրապարակ». Նրանց հաջողվեց պառակտել շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի 27/02/2021 09:57 «Փաստ». Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես են գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ 27/02/2021 09:54 «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանն առաջին անգամ չէ, որ հակադրվում է Նիկոլ Փաշինյանին 27/02/2021 09:51 «Հրապարակ». Իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների 27/02/2021 09:49 «168 Ժամ». Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում, երբ ցանկացած քայլ աշխատելու է իր ու իր իշխանության դեմ 27/02/2021 09:45 «Ժողովուրդ». Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է 27/02/2021 09:42 «Հրապարակ». Փորձել են Օնիկ Գասպարյանին համոզել, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ 26/02/2021 23:56 Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել բենզալցակայանի նախկին աշխատակիցը, անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց նա գրել է «արու» (Mediaport) 26/02/2021 23:39 Կապանում վաղը հանրահավաք է սպասվում 26/02/2021 20:01 Բիթքոինն էժանացել է 12%-ով 26/02/2021 19:50 Դեպարդյեն պատասխանել է բռնաբարության մեղադրանքներին 26/02/2021 19:36 Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է. այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի. Միքայել Մինասյան 26/02/2021 19:32 Եվրախորհուրդը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով 26/02/2021 19:25 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 086 դեպք 26/02/2021 19:09 ՀՀ ԱԳ նախարարը Բուլղարիայի փոխվարչապետի ուշադրությունը հրավիրել է Արցախում հումանիտար իրադրության վրա 26/02/2021 18:50 Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են 26/02/2021 18:45 Հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում. Գերագույն հոգևոր խորհուրդ 26/02/2021 18:44 Ձերբակալվել է Ռուսաստանի ամենահարուստ պատգամավորը 26/02/2021 18:20 Նախագահն այցելել է Օնիկ Գասպարյանին 26/02/2021 18:19 Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք 26/02/2021 18:13 Սիրիան ԱՄՆ օդային հարվածն անվանել է «ամերիկյան ագրեսիա» 26/02/2021 17:59 Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատել գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Ժոզեֆ Սիգել 26/02/2021 17:55 Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել 26/02/2021 17:43 Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 26/02/2021 17:37 Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են 26/02/2021 17:28 Նախագահը լսել է մեզ և ասել, որ լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի. Վանեցյան 26/02/2021 17:24 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել 26/02/2021 17:21 Մատվիենկոն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 26/02/2021 17:14 Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը քննարկել է ՌԴ ԱԽ-ի մշտական անդամների հետ 26/02/2021 17:09 Նախագահը մինչև կիրակի կարտահայտի Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը 26/02/2021 17:08 Հայաստանում իշխանափոխության հարցով պետք է զբաղվի այդ երկրի ժողովուրդը, ոչ թե բանակը. Էրդողան 26/02/2021 17:01 «Հայրենիքն այսօր կործանման շեմին է». մշակույթի գործիչների կոչը՝ երիտասարդներին 26/02/2021 16:51 Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի հետ 26/02/2021 16:48 Ինչպես և ակնկալվում էր՝ 2021թ.-ի մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ. Վարդան Արամյան 26/02/2021 16:40 Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա 26/02/2021 16:35 Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը. Արփինե Հովհաննիսյան 26/02/2021 16:25 Ունես երեք տարբերակ՝ կա՛մ ժողովուրդն է վերջդ տալու, կա՛մ օրենքը, կա՛մ Աստված. Աշոտյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը