20/01/2021 11:37
Թրամփը մտադիր չէ ներում շնորհել իրեն ու ընտանիքի անդամներին
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հրամանագիր ստորագրել իր ներման մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրին:
Բացի այդ, ըստ գործակալության՝ քաղաքական գործիչը չի նախատեսում ներում շնորհել նաև իր ընտանիքի անդամներին և փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հրամանագիր է ստորագրել վարչակազմում նախկին օգնական Սթիվ Բեննոնի նկատմամբ նման միջոցառումներ ընդունելու մասին:
Թրամփը պաշտոնաթող կլինի չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո: