20/01/2021 16:54
Այս պահին տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցերի վերաբերյալ քննարկումների փուլը չի էլ սկսել, առաջին հանդիպումը կլինի հունվարի վերջին. Մհեր Գրիգորյան
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցերի վերաբերյալ քննարկումների փուլը չի էլ սկսել, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով կգլխավորի Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ստեղծվող տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքային խումբը:
«Ամսվա վերջ լինելու է առաջին հանդիպումը, որի ընթացքում նոր պարզ կլինի այդ քննարկումների ընթացքի ռեգլամենտը», - ասաց Մհեր Գրիգորյանը։