20/01/2021 19:13
Տիգրանաշենին չի՞ սպառնում Շուռնուխի և Որոտանի ճակատագիրը. վարչապետը հստակ պատասխան չտվեց (Տեսանյութ)
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը հստակ պատասխան չտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի հարցին, թե արդյո՞ք Տիգրանաշենին չի սպառնում Շուռնուխ և Որոտան համայնքների ճակատագիրը:
«Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010-ին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվերակելով: Այն ժամանակ, երբ ընդունում էիք այս օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում: Ինչո՞ւ, օրինակ, այս ամբիոնից որևէ մեկը չի բարձրացնում հարց՝ Արծվաշեն գյուղի հետ ինչ ա լինելու: Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ... Դուք եք որոշել, որ ճանապարհից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է», - ասաց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ Արարատի և Տավուշի մարզերում կան տարածքներ, որոնք մինչև այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո.
«Ինչո՞ւ կառավարության առաջ հարց չեք դնում՝ ինչու չի բարձրացնում այդ տարածքների վերադարձի հարցը»:
Արձանագրելով, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ՝ Փաշինյանը նշեց՝ համակարտության պատճառով կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն: