20/01/2021 17:07
Անընդհատ քարոզչություն է գնում, որ կառավարությունը մատնված է անգործության. Ռուստամ Բադասյան
Կառավարությունը բոլոր անհրաժեշտ իրավական պրոցեսները օգտագործում է ՀՀ քաղաքացիների շահերը լավագույնս ներկայացնելու համար, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Անընդհատ կա քննարկում, միտում՝ ամեն կերպ նվազեցնել կառավարության դերակատարումը, անընդհատ քարոզչություն է գնում, որ կառավարությունը մատնված է անգործության», - ասաց Բադասյանը։