21/01/2021 16:14
ԲԴԽ անդամների պաշտոններում «Իմ քայլ»-ն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություններ է տարածել՝ առաջադրելով Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին», - նշված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարություններում: