«Դա միասին լինելու միակ ձևն էր». «Ռուբիկոն»-ի Իզան՝ Հայաստանից հեռանալու ու նոր գործունեության մասին

21/01/2021 17:52

«Դա միասին լինելու միակ ձևն էր». «Ռուբիկոն»-ի Իզան՝ Հայաստանից հեռանալու ու նոր գործունեության մասին


Ուղիղ 18 տարի առաջ հայկական հեռուստաեթերի ամենաճանաչված ու ժպտերես հաղորդավարուհին որոշեց հատել իր կյանքի ամենակարևոր ռուբիկոնը՝ հեռանալ իրեն հանրային ճանաչում բերող միջավայրից, ընտանիք կազմել ու հաստատվել այլ երկրում: Սա երկար ծրագրած որոշում չէր, այլ ճակատագրի թելադրանք, որն իրականություն դարձավ օրերի ընթացքում:

Aysor.am-ը զրուցել է Թայլանդում բնակվող Իզա Մելքոնյանի (Միրզախանյան) հետ, ում հանրությունը հիշում է 2000-ականների սկզբին՝ պատանեկան, երիտասարդական «Ռուբիկոն» հաղորդմամբ: Գանգուր մազերով, ժպտերես աղջիկն այսօր երկու զավակների մայր է:

- Իզա, կա մի սերունդ, որի համար Դուք մշտապես կմնաք «Ռուբիկոնի» Իզան: Հենց այդ սերնդի անունից ուզում եմ Ձեզ հարցնել՝ որտե՞ղ եք հիմա:

- Հիմա Թայլանդում եմ։ Հայաստանից Իտալիա եմ մեկնել 2003 թվականին: Ամուսինս Իտալիայում էր ապրում: Սակայն 15 տարի առաջ տեղափոխվեցինք Բանգկոկ: Կարող եմ ասել՝ Թայլանդը հիմա մեր տունն է: Հրաշալի տեղ է, մարդիկ միշտ ժպտում են, մշտապես ամառ է ու արև (ժպտում է - հեղ.):

- Դուք այդ ժամանակ ընդամենը 20 տարեկան էիք, Ձեր ամուսինը՝ 42: Տարիքային կրկնակի տարբերությունը հարաբերություններում դժվարություններ չառաջացրե՞ց: Կարողանո՞ւմ եք ընդհանուր «լեզու» գտնել:

- Այո, իմ ու Էմիլի միջև տարիքային մեծ տարբերություն կա, բայց մինչև օրս մենք դա չենք զգացել: Միակ բանը, որ այդ տարբերության մասին հիշեցնում է, այն է՝ երբ ինչ-որ հին դեպք, իրողություն պատմելիս ասում է՝ «դու դեռ ծնված չէիր» (ծիծաղում է - հեղ.):

- Ինչպե՞ս եք ծանոթացել, ինչպե՞ս եղավ, որ օրերի ընթացքում այնպես սիրահարվեցինք, որ հեռացաք Հայաստանից:

- Ծանոթացանք կատակով, ամուսնացանք՝ նույնպես կատակով (ծիծաղում է - հեղ.): Ես և Էմիլն ընդհանուր ընկերներ ունեինք: Մի օր նրան ասում են՝ այսօր մինչև կեսգիշեր քեզ համար հարսնացու ենք գտնելու: Ու որոշել էին, որ այդ հարսնացուն ես եմ: Զանգեցին ինձ, ասեցին, որ հավաքվում ենք, բայց չասեցին՝ ինչ նպատակով: Դե, ես էլ «դմբո-դմբո» գնացի (ծիծաղում է - հեղ.): Հենց տեղ հասա, բոլորը միանգամից «գործի» անցան: «Մենք որոշել ենք, որ դուք լավ զույգ կլինեք»՝ ասեցին «թակարդ» լարողները: Ես էլ որոշեցի իրենց կատակը շարունակել ու ասեցի. «Շատ լավ, ամուսնանանք»: Էմիլն էլ նույնն ասաց, մի լավ ծիծաղեցինք, անցավ-գնաց… Դա մեր հանդիպման առաջին օրն էր: Կատակը՝ կատակ, բայց 4 ամիս հետո ամուսնացանք (ժպտում է - հեղ.):

- Կպատմե՞ք Էմիլի, Ձեր ընտանիքի մասին: Ի դեպ, նույն ոլորտի՞ց եք:

- ՉԷ, նա անտիկվար գորգերի և արձանների մասնագետ է: Պարսկահայ է, բայց 6 տարեկանից Իտալիայում է ապրել: Երկու զավակ ունենք, զույգ են՝ 14 տարեկան տղա և աղջիկ: Նրանց Փոլլ և Մինա անուններն ենք տվել:

- Երեխաների հետ ի՞նչ լեզվով եք շփվում, հայերեն խոսո՞ւմ են:

- Տանը հայերեն խոսում ենք, բայց շատ հաճախ նրանք մեզ միայն անգլերենով են պատասխանում:

- Սոցցանցերում նշված եք Իզա Միրզախանյան, ինչո՞ւ որոշեցինք Ձեր ամուսնու ազգանունն ընտրել:

- Զուտ թղթաբանության պատճառով եմ ազգանունս փոխել, որպեսզի ապագայում ընտանեկան թղթաբանությունները քաշքշուկի պատճառ չդառնան:

- Դուք, թեև շատ երիտասարդ տարիքում հասցրել էիք ճանաչում ձեռքբերել, սակայն միանգամից թողեցիք ոլորտը: Հե՞շտ էր հեռուստաաշխարհից կտրվելն, ու հետաքրքիր է՝ դա զուտ երկրից հեռանալո՞վ էր պայմանավորված, թե՞ ամուսնու պահանջն էր:

- ՉԷ, հեռուստատեսությունը լքելու պահանջ չկար, ուղղակի դա միասին լինելու միակ ձևն էր: Պետք է տեղափոխվեինք Իտալիա, որտեղ Էմիլի տունն ու աշխատանքն էր: Իհարկե, դժվար էր հեռուստատեսությունը թողնելը, բայց դե ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ: Կարծում եմ՝ անկախ իմ գնալուց, մեր «Ռուբիկոն»-յան լավ տարիներն արդեն իսկ հետևում էին: Իմ ռուսերենի ուսուցչուհին միշտ մի բան էր ասում, որը շատ է տպավորվել իմ մեջ. ինքը շուտ էր ուզում թոշակի գնալ, իսկ մենք ասում էինք՝ ախր ինչո՞ւ: «Ավելի լավ է 10 րոպե շուտ գնաս, քան՝ 2 րոպե ուշ, որ մարդիկ քեզ լավ հիշեն, որ «համը» չհանես»՝ իր պատասխանն էր (ժպտում է - հեղ.):

- Հիմա ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

- Արդեն մի քանի տարի է՝ զբաղվում եմ թափառող կենդանիների, հիմնականում՝ շների օգնության հարցերով: Մեր տունը, կարելի է ասել, դարձել է վերականգնողական կենտրոն. փողոցից գտած հիվանդ, վիրավոր կամ հաշմանդամ շներին բուժում ենք, ապա տուն գտնում նրանց համար: Հիմա նաև փոքրիկ սրճարան ունենք՝ «Adoptable Puppy Café», որտեղ մարդիկ գալիս, ժամանակ են անցկացնում շների հետ: Մեկտեղ, կարող են նաև մեզ մոտից որդեգրել:

- Հայաստանում հաճա՞խ եք լինում, ունե՞ք հարազատներ այստեղ, ընկերների հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Իմ ամբողջ ընտանիքը Հայաստանում է: Վերջին անգամ երկու տարի առաջ եմ եկել՝ ձմռանը: Հիմնականում Ծաղկաձորում էինք անցկացնում, քանի որ երեխաներս առաջին ձյունն էին տեսնում: Ճիշտ է՝ հաճախ չեմ լինում Հայաստանում, բայց կապն այդտեղի ընկերներիս հետ կա, նույնիսկ՝ դպրոցական ընկերներիս: Երբ այդտեղ եմ լինում, անպայման հանդիպում ենք:

- Ծնունդով Երևանի՞ց եք:

- Այո, մեծացել եմ Սայաթ-Նովայի պողոտայում, որտեղ մինչև օրս ծնողներս են ապրում:

- Հայաստանը, Երևանը շա՞տ էր փոխվել Ձեր աչքերով:

- Երևանը շատ է փոխվել: Ես հին Երևանն եմ կարոտում, հին շենքերն ու բակերը, որոնք այլևս չկան: Հայաստան գալիս նախընտրում եմ մարզեր ու գյուղեր գնալ, որտեղ «մոդեռն կյանքի» վրձինը դեռ չի դիպչել (ժպտում է - հեղ.):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:41 Մեծ Բրիտանիայում մոտ 21 միլիոն մարդ ստացել է COVID-19 պատվաստանյութի առաջին չափաբաժինը Այսօր, 16:30 Սոթքի ոսկու հանքավայրի շուրջ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել. Թագուհի Թովմասյան Այսօր, 16:27 ԱԺ-ում դիպուկահարների նշանառության տակ ոչ թե ժողովուրդն է եղել, այլ հնարավոր պոտենցիալ հանցագործները. Իմքայլական պատգամավոր Այսօր, 16:17 Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Այսօր, 16:14 Ադրբեջանում գտնվող Մարալ Նաջարյանը քաղաքացիական գերի է. Թաթոյան Այսօր, 16:12 Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրվեց Այսօր, 15:57 Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 15:52 Սյունիքում տեղի ունեցածը պատերազմի սպառնալիքի տակ է եղել. Իմքայլական պատգամավոր Այսօր, 15:45 Բոլիվիայի համալսարանում յոթ ուսանող է մահացել Այսօր, 15:21 Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Այսօր, 15:18 Ալեքսանդր Մարշալը հոսպիտալացվել է Այսօր, 15:04 «Այս իշխանությունը հեռանալու է, ՀՀ-ում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո». Վազգեն Մանուկյանը Լևոն Արոնյանին խնդրել է վերանայել հեռանալու որոշումը Այսօր, 14:58 Թուրքամետ գրոհայինները կոպտորեն ճնշել են Սիրիայում իշխանամետ հանրահավաքը Այսօր, 14:48 Գագիկ Ծառուկյանին վարչապետի հետ հանդիպման հրավեր է ուղարկվել. Մակունց Այսօր, 14:35 Facebook-ը հանում է քաղաքական գովազդի արգելքը Այսօր, 14:28 «Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրելու Այսօր, 14:20 Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցությունների հաջորդ փուլ է լինելու. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ) Այսօր, 14:15 Գերմանիայում մարտի 8-ից մեղմացնելու են COVID-19-ի սահմանափակումները Այսօր, 14:04 Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը. Էլինար Վարդանյան Այսօր, 13:56 ԱԱԾ-ի առգրաված տեխնիկայում պատերազմական ժամանակաշրջանի արխիվն է. ադրբեջանագետն իրենց աշխատանքը խոչընդոտելու միտում է տեսնում Այսօր, 13:45 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ընտրական բարեփոխումների մասին օրինագիծ Այսօր, 13:39 Մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է. Վահե Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:35 Արա Սաղաթելյանի ու «Գագիկ Սողոմոնյանի» միջև փաստական կապ դատարան չի ներկայացվել. փաստաբան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Արա Սաղաթելյանին, նույն հաջողությամբ, կարող էին մեղադրել Տրոցկու սպանության համար. Վահե Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:18 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել Այսօր, 13:11 Ավստրալիայի ազգային պարկում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր Այսօր, 13:05 Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա Այսօր, 12:57 ԲԴԽ նախագահի կինը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն. 168.am Այսօր, 12:45 Ռուս խաղաղապահները շարունակում են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները Այսօր, 12:37 Բողոքարկվելու է. Փաստաբանը՝ Վազգեն Մանուկյանի խափանման միջոցի մասին Այսօր, 12:35 Թմրանյութերի տեղափոխման հարցում Հայաստանը տարանցիկ երկիր է. ԱՄՆ Պետդեպ (Ամերիկայի ձայն) Այսօր, 12:30 Հայ և ռուս գիտնականների ծրագրակազմը թույլ կտա վերլուծել արբանյակներից կամ ԱԹՍ-ից ստացված թվային պատկերները՝ առանց մարդու միջամտության Այսօր, 12:21 Վազգեն Մանուկյանը ՔԿ-ում հարցաքննվել է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին Այսօր, 12:17 Միանում եմ Գլխավոր շտաբի հայտարարությանը և իմ զորակցությունն եմ հայտնում Օնիկ Գասպարյանին. Վայոց ձորի մարզպետի տեղակալ Այսօր, 12:12 Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանը Այսօր, 12:07 Մինչ օրս ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել մոտ 2000 զոհված զինծառայողի մարմին. Առողջապահության նախարար Այսօր, 12:05 Մարդիկ աղքատանում են. տնտեսական հեղափոխությունը փլուզված է. Մելքումյան Այսօր, 11:56 Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը Այսօր, 11:49 Դիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:40 Պոմպեոն չի բացառել 2024 թվականին ԱՄՆ-ում նախագահի մրցավազքի մասնակցությունը Այսօր, 11:32 ԱՄՆ Պետդեպը ուշադիր հետևում է Հայաստանում քաղաքական լարվածությանը և կոչ է անում խուսափել բռնությունից Այսօր, 11:25 Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն պայքարը. Վազգեն Մանուկյան Այսօր, 11:22 «Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող է Այսօր, 11:15 Շուշիի լուսանկարից հայտնի երեխաներն արդեն նոր տուն ունեն՝ իրենց սեփականը Այսօր, 11:07 Զենք-զինամթերքի կվնասազերծեն Մարտունիում, Մարտակերտում, Ննգի, Խնածախ, Այգեստան, Փառուխ համայնքներում, Մարտակերտի գյուղերում Այսօր, 11:00 Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան Այսօր, 10:55 Ավարտվել է ցմահ դատապարտյալի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը Այսօր, 10:52 Եմենցի հուսիները հայտարարել են, որ հարված են հասցրել Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտին Այսօր, 10:47 Վազգեն Մանուկյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության Այսօր, 10:45 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 491 դեպք, մահացել է 7 մարդ Այսօր, 10:39 «Գործընկերս համակարգից հրաժարվեց, ասում էր՝ ամաչում ես ասել, որ դատավոր ես». Վճռաբեկի դատավորի թեկնածուն դիմեց խորհրդարանականներին Այսօր, 10:30 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատար Այսօր, 10:23 Երևանում և ևս յոթ մարզում լույս չի լինի Այսօր, 10:15 Միջազգային կառույցներից պահանջելու են վերահսկողության տակ առնել Ադրբեջանին անցած Արցախի մշակութային և հոգևոր ժառանգությունը Այսօր, 10:03 Երեկ Արցախի հարավում որոնումներն արդյունք չեն տվել Այսօր, 10:00 «168 Ժամ». Եթե Փաշինյանին հաջողվի հաղթանակած դուրս գալ նաև բանակի դեմ պայքարում, պետության քայքայումն ավելի արագանալու է. զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը Այսօր, 09:57 «Հրապարակ». ԲԴԽ նախագահի դեմ իմքայլականների արշավը կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները Այսօր, 09:54 «Հրապարակ». Մարուքյանին ժամը հարմար չի եղել Այսօր, 09:53 «Փաստ». Նիկոլ Փաշինյանը դաշտ է նետել հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները կարողանան խումբ կազմել Այսօր, 09:47 «Հրապարակ». Իշխանությունները սկսել են շրջանառել ԳՇ պետի թեկնածուների անուններ Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Ինչու էր ԱԺ-ում լռում Փաշինյանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Սփյուռքի նախկին նախարարության նախկին աշխատակազմի ղեկավարը կուսակցություն է ստեղծում 03/03/2021 21:29 «Իմ նոր հեռուստաընտանիքը». Արտյոմ Կարապետյանը հեռանում է Արմենիա TV-ից, նրան կտեսնենք այլ հեռուստաալիքում 03/03/2021 19:45 TikTok- ը հայտարարել է ինքնասպանության կոչերով բովանդակությունը հեռացնելու մասին 03/03/2021 19:32 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 535 դեպք 03/03/2021 19:18 Բիթքոինը թանկացել է մոտ 7 տոկոսով 03/03/2021 19:01 Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար 03/03/2021 18:51 Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով 03/03/2021 18:37 Աշոտյան. Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք (Լուսանկար) 03/03/2021 18:27 Հանրային ճնշումը շատացնելու ենք. ուզում եմ համոզված լինել, որ ոստիկանությունը որևէ պարագայում ուժ չի կիրառի սեփական ժողովրդի դեմ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 03/03/2021 18:22 Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 03/03/2021 18:19 Լևոն Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան 03/03/2021 18:13 «Հադրութ, Շուշի, հաղթանակ». Նոր կարգախոս՝ Բաղրամյան պողոտայում (Տեսանյութ) 03/03/2021 18:07 ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ 03/03/2021 18:02 «Պարո՛ն Փաշինյան, ո՞նց եք». պատգամավորի այս հարցին կառավարությունից գրավոր կպատասխանեն (Տեսանյութ) 03/03/2021 17:57 Վստահեցնում եմ, որ Ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ. Փոխվարչապետը՝ պատգամավորին 03/03/2021 17:43 ԵՄ-ն քննարկում է COVID պատվաստանյութերի արտակարգ հաստատումը 03/03/2021 17:35 Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել թեստավորման կենտրոնի մոտակայքում 03/03/2021 17:29 Նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, ոչ էլ պատերազմն է սկսվել սեպտեմբերի 27-ին. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ) 03/03/2021 17:23 Մենք ենք առաջին հերթին շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի. Տիգրան Ավինյան 03/03/2021 17:16 «Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում». Սերժ Սարգսյանը խոստացավ՝ կրկին կխոսի (Տեսանյութ) 03/03/2021 17:10 «Բան եք ասել, ձեր ասածն ապացուցեք». Ավինյանը Մարուքյանի հարցերը չպարզաբանեց 03/03/2021 17:01 «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է». Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին 03/03/2021 16:58 Ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետքայլ ու չդիմի Սահմանադրական դատարան. Արծվիկ Մինասյան 03/03/2021 16:42 Թուրքիան քննարկում է Ռուսաստանից C-400-ի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը 03/03/2021 16:23 Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով 10 մարդ է մահացել 03/03/2021 16:11 Դիպուկահարներն ԱԺ շենքում են, ոստիկանական մեծ ուժերը՝ Բաղրամյան պողոտայում 03/03/2021 15:53 Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են (Լուսանկարներ) 03/03/2021 15:50 Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ 03/03/2021 15:33 «Վնգստացող դատավորների» վերաբերյալ իմ հայտարարությունը համաձայնեցված չէ ԲԴԽ անդամների հետ. Վարդազարյան (Տեսանյութ) 03/03/2021 15:24 Մահացել է մեկնաբան Յուրի Ռոզանովը 03/03/2021 15:09 Հայաստանն անդունդի եզրին է. Արշավիր Ղարամյան 03/03/2021 15:03 Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված. Գլխավոր դատախազություն 03/03/2021 14:56 Հրաման իջեցողներն ու կատարողները չեն էլ պատկերացնում, թե ինչ պայթյունի կբերի Գասպարյանի ձերբակալությունը. Աբրահամյան 03/03/2021 14:52 Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025-ի հունիսի 8-ը. Վարուժան Ավետիքյան 03/03/2021 14:46 Թագուհի Թովմասյանը հորդորում է «վնգստացող» արտահայտությունը գոնե խորհրդարանում քիչ շրջանառել 03/03/2021 14:39 Արևմտյան Իրաքում տեղակայված ռազմական բազան հրթիռակոծման է ենթարկվել 03/03/2021 14:17 Պաշտպանները չեն բացառում, որ դատախազները կարող են տապալել Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի քննությունը