21/01/2021 17:06
Վարչապետի խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղվել է Սյունիքի մարզ: Նա աշխատանքային հանդիպումներ է ունենալու:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Ռոբերտ Ղուկասյանի՝ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին», - ասվում է որոշման մեջ: