21/01/2021 16:29
Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է ութի
Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է ութի, 15 մարդ վիրավորվել է, հայտնում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրը:
«Էլ-Բաբ էշ-Շարկիի շրջանում (Բաղդադի կենտրոն - խմբ.) ահաբեկիչ մահապարտի հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 15-ը վիրավորվել է», - հայտնում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր հինգ զոհի մասին: Ըստ INA-ի՝ պայթյունը տեղի է ունեցել Տայարան հրապարակում: