21/01/2021 11:45
Որևէ տարաձայնություն ու պառակտում 17 ուժի ներսում չկա. Շաքե Իսայան
Որևէ տարաձայնություն ու պառակտում 17 ուժի ներսում չկա, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը՝ անդրադառնալով լուրերին, թե «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է առանձնանալ և գործել որպես առանձին ուժ:
« «Բարգավաճ Հայաստանը» նաև որպես խորհրդարանական ուժ իր գործունեությունը ծավալելու է խորհրդարանում և օգտագործելու է խորհրդարանական բոլոր գործիքակազմերը, որպեսզի հասնենք մեր պահանջին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա և հեռանա», - ասաց պատգամավորը: