21/01/2021 18:13
Անգլիայի հազարավոր տներ տարհանվել են փոթորկի պատճառով
Անգլիայի հյուսիսում և ծովափնյա քաղաքներում հազարավոր տներ տարհանվել են «Քրիստոֆ» փոթորկի հետևանքների պատճառով, որը հունվարի 20-ին հարվածել է Մեծ Բրիտանիային, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Խոսքը, մասնավորապես, Մանչեսթերի և դրա շրջակայքի, ինչպես նաև Ուելսի մասին է:
Ուժեղ քամին, անձրևը և ձյան տեղումները հանգեցրել են կոմունալ ծառայությունների խափանումների և էլեկտրահաղորդման գծերի վնասման: Գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկականի, այդ իսկ պատճառով շրջանում ջրհեղեղի սպառնալիք կա:
Անգլիայի հյուսիսի բնակիչներին կոչ են արել անհարկի չլքել իրենց տները, չեղյալ են հայտարարվել գնացքները Մանչեսթեր-Լիվերպուլ, ինչպես նաև Յորք-Լիդս քաղաքների միջև:
Գործակալության տվյալներով՝ փոթորիկը հասել է Լոնդոն: Սակայն հունվարի 21-ի առավոտյան «քաղաքում փոթորիկ հիշեցնող քիչ բան է եղել»: