21/01/2021 11:25
ԱԺ ամբիոնից վարչապետը Շուշիի մասին ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով է խոսում. Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ առանձնացրեց վարչապետի այն դրույթը, թե առանց հողային պակաս կորուստների հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել:
Պատգամավորն ասաց՝ անդրադարձ չկատարվեց, թե արդյոք հնարավոր չէ՞ր մարդկային ավելի նվազ կորուստներով պատերազմը դադարեցնել, երբ երկու անգամ եղել է հնարավորություն:
«Ավելի քիչ մարդկայի կորուստներով, վստահաբար, հնարավոր էր կանգնեցնել», - հավատացրեց Տոնոյանը:
Անդրադառնալով Շուշիի մասին մեկնաբանություններին՝ պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ ամբիոնից վարչապետը Շուշիի մասին ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով է խոսում:
«Կարծում եմ՝ այլևս տարօրինակ չէ իշխանության ու վարչապետի այդ տրամաբանությունը: Եթե նախկինում հայտարարում էր, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր, չեմ կարծում, որ ավելի լուրջ ակնկալիք պետք ունենալ Շուշիի և Արցախի հետ կապված իրենց դիրքորոշումներում, հատկապես, որ այդպես էլ վարչապետը նախօրեին չպատասխանեց՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ, թե՞ Արցախը Հայաստան է և վերջ», - ասաց Տոնոյանը: