21/01/2021 15:21
«Կարմիր գծերի» սակագներն ամփոփոխ են. Քաղաքապետի մամուլի քարտուղար
Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագներն ամփոփոխ են, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ վճարը մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:
«Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին», - նշել է նա: