21/01/2021 12:16
Առողջապահության նախարարի մայրը մասնաբաժին ունի «Արմֆարմացիա» ընկերությունից. Ավանեսյանը հաստատեց
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքն ու ամուսինը մասնաբաժին ունեն «Արմֆարմացիա» ընկերությունից: Բայց հաստատեց, որ մասնաբաժին ունի մայրը:
«Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ: Ես չունեմ փայաբաժին, ամուսինս չունի փայաբաժին, մայրս, այո, ունի փայաբաժին՝ փոքր փայաբաժին: Շահերի որևէ բախում չեմ տեսնում, որովհետև առողջապահության նախարարությունն առաջնորդվում է գնումների մասին օրենքով», - ասաց նա՝ հերքելով տեղեկությունները, թե ամուսինը բիզնես շահեր ունի արդեն նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ: