21/01/2021 12:45
Առողջապահության նոր նախարարը եղել է Շուշի՞, թե՞ Շուշա քաղաքում (Տեսանյութ)
Եղել եմ Շուշիում և շատ ջերմ, հուզական, լավ հիշողություններ ունեմ, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Շուշի հայկական քաղաքու՞մ է եղել, թե՞ ադրբեջանական Շուշա քաղաքում՝ նկատի ունենալով նախօրեին ԱԺ-ում վարչապետի հետևյալ արտահայտությունը՝ «Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:
Ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց. «Ես եղել եմ Շուշի հայկական քաղաքում»:
Իսկ թե ինչո՞ւ է վարչապետը շեշտում ադրբեջանական համայնքների թեզը, թե Շուշին ադրբեջանական քաղաք է եղել, նախարարը նշեց. «Չեմ կարող ասել»:
Ավանեսյանն ընդգծեց, որ վարչապետը ներկայացնում է Հայաստանի պետական շահը: