21/01/2021 16:36
Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում. Ռուստամ Բադասյանի որոշումն անվավեր է ճանաչվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը և անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը. վճիռը կայացրել է դատավոր Լիզա Գրիգորյանը։
Դատարանը որոշել է Ամատունի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:
Ոորշվել է նաև պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք, պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: