«Ժողովուրդն է արժևորել նրա վաստակը». Առնո Բաբաջանյան-100

22/01/2021 18:52

«Ժողովուրդն է արժևորել նրա վաստակը». Առնո Բաբաջանյան-100


Հունվարի 22-ին լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը:

Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել կոմպոզիտորի հիշատակին:

Այնուհետև նախարարը գերատեսչության աշխատակիցների, արվեստագետների, բաբաջանյանական արվեստի երկրպագուների հետ կոմպոզիտորի առինքնող ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ է խոնարհել Առնո Բաբաջանյանի արձանի մոտ:

«Այսօր մենք տոնում ենք մեր մեծանուն կոմպոզիտորի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։ Դժվար է նոր խոսք ասել Առնո Բաբաջանյանի մասին, քանի որ ժամանակը վաղուց է տվել նրա գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը։ Բաբաջանյանը մեր սերնդի համար եղել է ու կա որպես կենսագրություն։ Մեր երիտասարդությունը, հիշողությունները, ապրումներն այս կամ այն չափով առնչվում ու զուգորդվում են նրա արվեստին։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները վերածվել են լավատեսության, սիրո, քաղաքային կյանքի խորհրդանիշերի։ Դժվար է, օրինակ, պատկերացնել Երևանն առանց Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» և «Երևան» ստեղծագործությունների»,- նշել է նախարարը ու հավելել, որ մեր դժվարին օրերում Բաբաջանյանի արվեստը պետք է հնչի ամենուր և ավելի մեծ ուժով՝ վերականգնելու համար մեր լավատեսությունը, ապրելու և արարելու մեր կամքը։

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ ձևավորվում է Առնո Բաբաջանյանի հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով, որի նպատակն է պատշաճ տոնել կոմպոզիտորի հոբելյանը, նոր շունչ հաղորդել նրա արվեստի տարածմանը Հայաստանում  և արտասահմանում։

Առնո Բաբաջանյանի մեծարման և գնահատանքի խոսքով հանդես են եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և այլք: Հանդիսության ընթացքում կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը, տեսաուղերձով ողջունեց մասնակիցներին և կարևորեց պետական մակարդակով անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացումը:

Հոբելյանական օրվա առիթով Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում հնչել են կոմպոզիտորի «Վոկալիզը» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրնը» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Պուչինյան), «Մեղեդին» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):

Տեղեկացնենք նաև, որ Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան»  համերգասրահում ժամը 19:00-ին: Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:10 ԶՈւ ղեկավար կազմը կրկին հաստատում է իր գնահատականները և հորդորում է դադարեցնել անհիմն մեղադրանքները Այսօր, 21:44 Պոլիտեխնիկական համալսարանում չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել, երկրորդ փուլ է անցել Գոռ Վարդանյանը Այսօր, 21:09 «Մեր շոու-բիզնեսը հարսանիքի մասին է»․ Ինչպես ֆուտբոլի մասին երազող տղան դարձավ երգիչ Այսօր, 21:03 Հազարավոր տղերքի կյանք զոհեց Լելե թեփեի տակ, մի քանի լայք ավելի հավաքելու համար. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 20:57 Մի մարդու քշելով՝ հարցը չի վերջանում. դասեր պետք է քաղել. Վազգեն Մանուկյան Այսօր, 20:55 Ընդդիմադիրները Բաղրամյան պողոտան կազատեն միայն այն դեպքում, եթե հեռացնեն Նիկոլ Փաշինյանին Այսօր, 20:43 Մենք նորից պետք է լինենք Ադրբեջանի ահ ու սարսափը, մեր բանակով պետք է մեր Հադրութը, Շուշին հետ բերենք. Տարոն Տոնոյան (Տեսանյութ) Այսօր, 20:35 Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ. Մարուքյան Այսօր, 20:32 Ռուստա՛մ Բաքոյան, ազգի անունից երբեք հանդես չգաս. «Մալա Էզդիա» նախաձեռնության ղեկավար (Տեսանյութ) Այսօր, 20:24 Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թեկնածուներից երկուսը հանեցին իրենց թեկնածությունը Այսօր, 20:21 Եթե էդքան դուխով եք, գնացեք Ստեփանակերտի հրապարակում միտինգ արեք. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) Այսօր, 20:14 Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կատվի պատճառով Այսօր, 19:55 «Դե եկեք գնանք, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյանը կրկին արտահերթ ընտրությունների կոչ արեց Այսօր, 19:48 Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի, որ ռազմական դրությունը չեղարկելու օրակարագով տապալված նիստը մտնի օրակարգ. Մելքումյան Այսօր, 19:45 Գլուխդ բարձին հանդիպելիս, վեր ես թռչում Եռաբլուրում հանգչող 7000 երեխու ձայնից. Նամակ՝ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 19:42 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտության մասին Այսօր, 19:30 Մարտի մեկի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է. Սեյրան Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 19:17 Էստոնիայում կարանտինային նոր սահմանափակումներ են սահմանել Այսօր, 19:00 Թուրքերը դողում են Նիկոլ Փաշինյան նախագծի վրա. Անդրանիկ Թևանյան Այսօր, 18:54 Քաղաքացիները մասնակցում են ի աջակցություն Արա Սաղաթելյանի կազմակերպված ստորագրահավաքին (Տեսանյութ) Այսօր, 18:50 ԱՄՆ-ն ընդունել է F-35 կործանիչների ձախողումը Այսօր, 18:40 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 571 դեպք Այսօր, 18:33 Իշխանությունը փողոցում գցած է, Նիկոլ Փաշինյանին ուղղակի այլևս լուրջ չեն ընդունում. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 18:21 Մեքսիկայում գրոհայինների հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել Այսօր, 18:13 «Ասացի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ 20 տարի նստեցրեք. կատարե՞լ են». Մանրամասներ՝ Սեյրան Օհանյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից Այսօր, 18:06 Իրանի ԱԳՆ-ն հերքում է Իսրայելի մեղադրանքները Այսօր, 17:58 Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:47 Իմ աջակցությունն եմ հայտնում ԶՈւ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի պահանջին. Քասախի ղեկավար Այսօր, 17:42 Կեղծ հաշիվներից մինչև մոնտաժված հոլովակներ․ ինչպես Արա Սաղաթելյանը դարձավ քաղբանտարկյալ (Տեսանյութ) Այսօր, 17:31 Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման Այսօր, 17:24 Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան Այսօր, 17:17 Իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել. Սպիտակի քաղաքապետը բանակի կողքին է Այսօր, 17:14 Բանակն անկախության միակ երաշխավորն է, իսկ Օնիկ Գասպարյանին համարում եմ զինվորականի բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ Այսօր, 17:06 «Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին». Սիրուշո Այսօր, 16:58 Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր են ընտրում Այսօր, 16:50 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 160-ով Այսօր, 16:39 Ադմինիստրատիվ ռեսուրսի այսչափ օգտագործում ոչ մի իշխանության օրոք չի եղել. Գյումրիից մարդիկ բերման են ենթարկվում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին Այսօր, 16:33 41-ամյա տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե նրա որդին գերության մեջ է. որդուն ՀՀ տեղափոխելու պատրվակով պահանջել է ավելի քան 1 մլն. դրամ Այսօր, 16:31 Ոստիկանությունը կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների Այսօր, 16:27 «Այս ամենը չեմ կարող հանդուրժել». Գեղարքունիքի փոխմարզպետն ազատման դիմում է գրել ու միացել ԳՇ հայտարարությանը Այսօր, 16:16 Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են. «Նախագահն առաջնորդվում է բացառապես համապետական շահերով» Այսօր, 16:06 Վարչապետն ուզում է «Իսկանդերի» պատմությունը գցել ԳՇ պետի «գրպանը». Մարուքյան Այսօր, 16:00 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Այսօր, 15:53 Նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու հիմքեր չկան. Մարուքյան Այսօր, 15:47 Համաձայն եմ հակասահմանադրական քայլ անել, եթե բանակը հանգիստ թողնեն. Մարուքյան Այսօր, 15:33 Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ԳԱԱ Այսօր, 15:23 Սա ԳՇ պետի հարցը չէ. Մարուքյան Այսօր, 15:20 Եղվարդում պատերազմում զոհված հերոս Լևոն Հովհաննիսյանի անվամբ նախակրթարան բացվեց (Լուսանկարներ) Այսօր, 15:05 Մարտի 1-ի գործի վերաբերյալ ամենակարևոր հարցի պատասխանը մինչև հիմա էլի չունենք. ԱԺ պատգամավոր Այսօր, 14:58 Նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հրաժարական էր տալիս՝ չընդունվեց, հիմա պահանջ է ներկայացվում. Պատգամավոր Այսօր, 14:49 Բանակի վարկաբեկման և կեղտոտ ստերի տարիներ տևած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ. ՀՀԿ Այսօր, 14:47 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 114 միլիոնը Այսօր, 14:33 Արժանապատիվ հայերը Հայոց բանակի կողքին են ու այս օրերին Ազգ-Բանակ են. Կամո Աթայան Այսօր, 14:24 Կրեմլում բավարարված են հայտարարությունից, որ Փաշինյանը եկել է այն եզրակացության՝ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» վերաբերյալ Այսօր, 14:17 Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը Այսօր, 14:12 Ջամալ Խաշոգջի սպանության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցից երեք անուն է անհետացել Այսօր, 14:03 Ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի. Գլխավոր դատախազ Այսօր, 13:50 Դատարանը հաստատել է՝ դատախազությունը և ՀՔԾ-ն խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները. Զոհրաբյան Այսօր, 13:37 Ռուբինյանը Մարուքյանի առաջարկն անտրամաբանական է համարում Այսօր, 13:34 Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել Անվտանգության խորհրդի նիստի մասին, սակայն չի ներկայացել Այսօր, 13:27 Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է բավարարել Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը Այսօր, 13:19 Վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան Այսօր, 13:16 Հարկային եկամուտների ծավալի մեջ խոշոր հարկ վճարողների մասնակցությունը 71.1 տոկոս է, կամ՝ 773.3 մլրդ դրամ Այսօր, 13:11 Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել Այսօր, 13:03 Թաիլանդում վարչապետի նստավայրի մոտ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 33 մարդ Այսօր, 12:56 Արա Մարջանյան. Հայաստանի համար ԱԷԿ-ի այլընտրանքի բացակայության հարցը հասարակության շրջանում այնքան էլ հստակ չի գիտակցվում Այսօր, 12:41 Արշակունյաց պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այսօր, 12:33 Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Այսօր, 12:27 Որքա՜ն թանկ նստեց Մարտի 1-ի գործը մեր պետության ու Արցախի վրա. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 12:21 Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ նախագահը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 12:11 «Ոգին մարտական էր, ընկճված չէր, սպասում է Վերաքննիչի նիստին». փաստաբանն այսօր տեսակցել է Արա Սաղաթելյանին Այսօր, 12:08 Զենք-զինամթերք կոչնչացվի Խնածախ և Այգեստան համայնքներում Այսօր, 12:00 Նախագահի գործողությունները համապատասխանում են սահմանադրական նորմերի տառացի ձևակերպումներին. հայտարարություն Այսօր, 11:53 Երևանում թուրքամետ լոբբիստը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ. Mediaport Այսօր, 11:42 Անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքներն ակտիվացնելու հարցով Շիրակի դատախազը դիմել է պատկան մարմիններին Այսօր, 11:33 ԱՀԿ. Աշխարհի բնակիչների 10%-ից էլ պակասն ունի COVID-19-ի հակամարմիններ Այսօր, 11:32 ՌԴ ՕՏՈՒ-ի համար ստեղծում են երամով աշխատող ռեակտիվ անօդաչուներ Այսօր, 11:21 Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները Այսօր, 11:17 VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում Այսօր, 11:07 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է 430 բեռնատար Այսօր, 11:01 Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը Այսօր, 10:55 Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու, անզեն ու իր բողոքը խաղաղ արտահայտող քաղաքացին սեփական մայրաքաղաքում չի գնդակահարվելու. Տիգրան Ավինյանի ուղերձը Այսօր, 10:50 Երևանում և Արարատում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:44 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 158 դեպք, մահացել է 5 մարդ Այսօր, 10:37 Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել. Աբրահամյան Այսօր, 10:25 Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից. Արմեն Սարգսյան Այսօր, 10:22 Սիրիացի զինվորականնեը հետ են մղել Դամասկոսի արվարձանում հրթիռային հարձակումը Այսօր, 10:10 Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար շահագործման է հանձնվել բլոկ-մոդուլային ևս 4 ավան (Տեսանյութ) 28/02/2021 22:41 Դադարեցրեք թաղային մակարդակի անարդարությունը բանակի դեմ. Մարուքյանը առաջարկ է արել Փաշինյանին 28/02/2021 21:01 Արա Սաղաթելյան. Հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի առաջնորդ, որը շինծու քրեական գործով քաղբանտարկյալ է (Տեսանյութ) 28/02/2021 20:02 Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. Թաթոյան 28/02/2021 19:58 «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում 28/02/2021 18:37 Հիմքեր կան նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Վահագն Հովակիմյան 28/02/2021 17:21 Վահագն Վարագյանը բացատրություն է տվել ՀՔԾ-ում, նա հստակ պատկերացնում է, որ իրավապահ համակարգը լծվելու է դատավոր Արթուր Մկրտչյանի պաշտպանության գործին. Փաստաբան 28/02/2021 17:12 Բաղրամյան պողոտայում ստորագրահավաք է սկսվել քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով (Լուսանկարներ) 28/02/2021 14:28 Երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը շարունակում է տրամաբանությանը և իրավագիտությանը հակասող պայմաններում մնալ կալանավորված «Գագիկ Սողոմոնյան» քրեական գործով. Փաստաբան 27/02/2021 21:46 Հայաստանի զինված ուժերը լիարժեք կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները՝ անկախ քաղաքական գործընթացներից 27/02/2021 20:57 Միջեկեղեցական արարողություն Վատիկանում՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն 27/02/2021 20:51 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է Ղարաբաղում զինծառայողներ տեղակայելու համար 27/02/2021 20:46 Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս. Միքայել Մինասյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը