22/01/2021 12:28
ԱԺ-ում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հաստատեց, որ Բարձրագույն դատախան խորհրդի անդամի համար տարիքային որևէ սահմանափակում նախատեսված չէ:
«Մենք հստակ պետք է տարբերակենք դատավորին ներկայացվող տարիքային պահանջները, ԲԴԽ գիտնական անդամներին ներկայացվող պահանջները», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամների պաշտոններում «Իմ քայլ»-ն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: