22/01/2021 13:54
«Լուսավոր Հայաստանը» ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չի մասնակցի
Դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել է, լրագրողների հետ ճեպազրույցում արձանագրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այսօր էլ առանց ընդդիմության հետ քննարկումների նորից թեկնածուներ են առաջադրել:
«Բնականաբար, մենք չենք կարող հանդուրժել այդ վարքագիծը», - ասաց պատգամավորը:
Նա հայտարարեց, որ ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չեն մասնակցելու:
«Որոշումը քաղաքական է: Մասնագիտական տեսանկյունից թեկնածուների հետ խնդիր չկան», - ասաց նա՝ ավելացնելով, որ երկուսին էլ որակելով պորֆեսիոնալ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: ԲԴԽ անդամների պաշտոններում «Իմ քայլ»-ն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: