
22/01/2021 14:31
Թագուհի Թովմասյանը Շուշիի մասին խոսելիս հուզվեց
Շուշին հայկական քաղաք է, արձագանքելով վարչապետի՝ օրերս խորհրդարանում արված հայտարարությանը, ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Շուշին իմ ամենասիրելի քաղաքներից է: Ես ամեն անգամ կարոտով ու ափսոսանքով եմ հիշում Շուշին: Եկեք այդ մասին ուղղակի չխոսենք», - հուզված ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հետևյալ ձևակերպումն էր արել. «Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»: