Հանքարդյունաբերությունը դեռևս չի ապահովում կայուն զարգացում. ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել

22/01/2021 11:43

Հանքարդյունաբերությունը դեռևս չի ապահովում կայուն զարգացում. ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել


ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները: Ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել:

Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն, ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը:

Հարկ է ընդգծել, որ առաջին անգամ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն ուսումնասիրություն, որի շրջանակում փորձ է արվել մանրակրկիտ վերլուծության ենթարկել ոլորտը, ընդհանուր մրցակցային դաշտը, ոլորտում առկա ներկա իրավիճակը, զարգացումները և այլն:  

Մասնավորապես իրականացվել են ոլորտում առկա պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի և մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության, տնտեսվարող սուբյեկտների և մասնակիցների կազմի, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, դրանց սեփականատերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել է մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը և այլն»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է ծավալով փոքր, սակայն բարձրարժեք արտադրանք: Արդյունահանված արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, երկրի ներսում իրացված մետաղական հանածոների ծավալներն իրացման ամբողջ ծավալի մեջ կազմում են ընդամենը 1.23 տոկոս:

Ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում հիմնականում իրականացվում է արդյունաբերական նշանակության հանածոների, լցանյութերի և շինարարական քարերի արդյունահանում: Թույլտվությունների քանակը գրեթե 14 անգամ գերազանցում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում տրված թույլտվությունների քանակը, սակայն ոլորտի տնտեսական նշանակությունը փոքր է, քանի որ ստացվող արտադրանքի արժեքը ծավալային մեծության համեմատ փոքր է:

Հանքարդյունաբերության ոլորտը դեռևս չի ապահովում կայուն զարգացում, ոը կբավարարի ներկա կարիքները՝ առանց վտանգելու գալիք սերունդների՝ սեփական կարիքները բավարարելու հնարավորությունը:

Ոլորտում առկա են նաև մրցակցության վրա ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունեցող մի շարք խնդիրներ:

Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտին օրերս անդրադարձ կատարվեց նաև Ազգային ժողովում: Ներկայացնելով համապատասխան քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը նշել էր, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից որևէ մեկը շահութահարակ չի վճարում, իսկ «Ամուլսարի» շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել: 

Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասել էր, որ իրենք ձախողել են քննիչ հանձնաժողովի գործունեությունը:

Նույն խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն էլ հայտարարել էր, որ չկա որևէ փաստացի օրինակ, տվյալ, ապացույց, որ այսինչ հանքավայրը բացելու համար, ենթադրենք, այսինչ խախտումներն են տեղի ունեցել, կամ եզրակացություն՝ ինչ է պետք անել:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08/03/2021 23:19 ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի. Mediaport 08/03/2021 19:08 Երաժիշտ, հեղինակ, գործիքավորող Աբել Կյուրեղյանը ներկայացրել է իր «Իմ փոքրիկ աղջիկ» երգն ու տեսահոլովակը (Տեսանյութ) 08/03/2021 16:27 Լիովին հասկանալի է բանակի դիրքորոշումը՝ միջամտելու քաղաքական գործընթացներին. պատճառը վարչապետի անզգույշ փորձն է՝ նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու․ Լևոն Տեր-Պետրոսյան 08/03/2021 16:18 Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն. Արարատ Միրզոյանը՝ հերոս զինվորների մայրերին 08/03/2021 15:22 Դուք չհանձնվեցիք, որ ունենանք խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է. դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը. Վազգեն Մանուկյան 08/03/2021 14:48 Հայաստանի համար ողբերգական ժամերին ցավի ու տառապանքի առյուծի բաժինն եք լուռ ամփոփել ձեր հոգիներում՝ թույլ չտալով մեզ վշտից ընկճվել. ԲԴԽ նախագահի ուղերձը 08/03/2021 13:23 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 116,8 միլիոնը 08/03/2021 13:10 «Էս ով ինձ անիծեց». Իվետա Մուկուչյան (Տեսանյութ) 08/03/2021 13:00 Հարյուրավոր մարդիկ են տուժել Գվինեայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 08/03/2021 12:49 Ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ. Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց 08/03/2021 12:35 Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատմել են «գաղտնի հարսանիքի» մասին 08/03/2021 12:22 Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր. Վահե Հովհաննիսյան 08/03/2021 12:09 Թուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ-ին C-400-ի պատճառով ճնշման հետևանքների մասին 08/03/2021 11:51 Սիրիայում ավտոմեքենաներ են պայթել. կան տասնյակ զոհեր 08/03/2021 11:35 Արցախում զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են 08/03/2021 11:23 ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանության գործով դատավարության մեկնարկից առաջ տեղի է ունեցել ցույց 08/03/2021 11:10 Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար. Նիկոլ Փաշինյան 08/03/2021 11:03 Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին. Տիգրան Ավինյան 08/03/2021 10:56 Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում. Գարեգին Երկրորդ կաթողիկոս 08/03/2021 10:49 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 337 դեպք, մահացել է 8 մարդ 08/03/2021 10:34 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կուտակված է 270 բեռնատար 08/03/2021 10:22 Զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով 08/03/2021 10:17 Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է ուսուցչի հետ 08/03/2021 10:00 Սամարայում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով 7 մարդ է մահացել 07/03/2021 23:09 Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումների մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում. ՊՆ 07/03/2021 17:08 Սյունիքում ադրբեջանցիների նկարահանումներն արվել են մեկ ամիս առաջ. նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում. ԱԱԾ 07/03/2021 15:46 Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզի մի քանի գյուղի տարածքում չափագրումների մասին հրապարակումները բացարձակ մտացածին են. ՊՆ 07/03/2021 14:42 Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան 07/03/2021 13:51 Նախագահը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ, քննարկվել են լարվածության թուլացման ուղիները 06/03/2021 18:25 Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 06/03/2021 18:12 Արցախում հայտնաբերվել է ևս երկու աճյուն 06/03/2021 18:05 Արցախի ճանաչման հարցում ուշացել ենք. Աբրահամյան 06/03/2021 17:30 Այս իշխանության օրակարգում չկար և չկա Արցախը. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 06/03/2021 17:18 Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան 06/03/2021 17:03 Ժողովուրդն ունի ապստամբության իրավունք. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) 06/03/2021 16:46 Հակառակորդը հնարավոր է՝ նորից ռազմական արկածախնդրության դիմի, իսկ ՀՀ ռեսուրսը կենտրոնացված է Փաշինյանի իշխանությունը պահելու վրա. ռազմական փորձագետ (Տեսանյութ) 06/03/2021 16:40 Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 06/03/2021 16:33 Ռազմական հեղաշրջման փորձ տեսել է միայն Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունը. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) 06/03/2021 16:16 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել 06/03/2021 15:26 Երևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ 06/03/2021 15:12 Եթե ընտրությունները կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, ժողովրդի մեծամասնության վստահությունը չեն վայելելու. Վանեցյան 06/03/2021 15:02 Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am 06/03/2021 14:39 Հանրապետության նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի ՍԴ դիմելու. Արա Զոհրաբյան (Տեսանյութ) 06/03/2021 14:33 «Մենք դեմ ենք բռնությանը». Ինչպես է ընդդիմադիր Փաշինյանը Սերժ Սարգսյանին հիշեցնում Չաուշեսկուի ճակատագրի մասին (Տեսանյութ) 06/03/2021 14:25 Հայաստանի ու Արցախի առողջապահության նախարարները քննարկել են պատերազմում վիրավորվածների բուժման հարցը 06/03/2021 14:14 Ի աջակցություն Օնիկ Գասպարյանի ակցիայի մասնակիցները գնում են նախագահի նստավայր՝ վերջինիցս պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները 06/03/2021 14:06 Թշնամու և ՀՀ քաղաքացիություն ունեցող ոմանց մոտեցումներն ու հայտարարությունները նույնական են. արևելագետ 06/03/2021 14:01 «Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը գեղեցիկ գարնանային համերգ կներկայացնի 06/03/2021 13:45 Ֆրանսիայի արևելքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ չորս դեռահաս է բերման ենթարկվել 06/03/2021 13:32 Բանակը իրեն երկրի վարչապետ համարողի ոչ թերթոնն է, ոչ էլ՝ դուքյանը. Արման Սաղաթելյան (Տեսանյութ) 06/03/2021 13:27 Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ 06/03/2021 13:20 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը 06/03/2021 13:06 Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները 06/03/2021 12:51 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 355-ով 06/03/2021 12:38 12 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ 06/03/2021 12:36 Այսուհետև տանելու եմ ավելի սուր քաղաքական և անընդմեջ պայքար. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 06/03/2021 12:16 Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց. Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին 06/03/2021 11:37 «Ի սրտե». Ռիտա Սարգսյանին նվիրված երգ է գրվել (Տեսանյութ) 06/03/2021 11:11 Ռադայում Զելենսկուն խոստացել են գնդակահարված Չաուշեսկուի ճակատագիրը 06/03/2021 11:08 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 508 դեպք, մահացել է 6 մարդ 06/03/2021 10:56 Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու. Արսեն Բաբայան 06/03/2021 10:53 Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում 06/03/2021 10:50 ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով 06/03/2021 10:48 Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. Տիգրան Աբրահամյան 06/03/2021 10:39 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ 05/03/2021 21:07 Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին (Լուսանկարներ) 05/03/2021 19:49 Վաղը, 13.00, ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ». Արման Սաղաթելյան 05/03/2021 19:18 ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր 05/03/2021 18:44 Կամերային նվագախումբը հանդես կգա «Իսպանական կրքեր և երազներ» խորագրով համերգով 05/03/2021 18:43 Վատիկանը նշել է Ռուսաստանի կարևոր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում 05/03/2021 18:35 YouTube-ը վերականգնելու է Թրամփի օգտահաշիվը 05/03/2021 18:16 Շարունակելու եմ պայքարել մեր վարչապետի գլխում տեղի ունեցող աննորմալությունների դեմ. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 05/03/2021 18:03 ԵՄ-ն մտադիր է օդի աղտոտվածության պատճառով տուգանել Մեծ Բրիտանիային 05/03/2021 17:54 Գրասենյակից առգրավեցին ինչ կարող էին, եթե շուն ունենայինք, շանն էլ կառգրավեին. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 05/03/2021 17:45 Վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 05/03/2021 17:34 Այս ամբողջ գործընթացը քաղաքական էր. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 05/03/2021 17:17 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որևէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ. Պաշտպան (Տեսանյութ) 05/03/2021 17:09 Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց (Տեսանյութ) 05/03/2021 17:02 Չինաստանը խոստանում է աջակցել ԱՀԿ-ին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում 05/03/2021 16:42 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 115,59 միլիոնը 05/03/2021 16:26 Բելառուսի գլխավոր դատախազությունը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային 05/03/2021 16:07 Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար. Արթուր Վանեցյան 05/03/2021 15:58 Արցախի բուհերում անվճար կարող են սովորել նաև ՀՀ քաղաքացիները 05/03/2021 15:47 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 390-ով 05/03/2021 15:35 Սոմալիի բանտից հարյուրավոր իսլամիստներ են փախել 05/03/2021 15:24 Պարզվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների ինքնությունը 05/03/2021 15:18 Չինաստանն անվանել է 2021 թվականի առաջնահերթությունը 05/03/2021 15:07 Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնում է Իրաք 05/03/2021 14:54 Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. ՄԻՊ 05/03/2021 14:44 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով 05/03/2021 14:36 Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետը. Դավիթ Շահնազարյան 05/03/2021 14:35 Կամո Աթայան. Մեր նոր իշխանությունները միայն միտինգի համար են կարողանում մոբլիզացնել մասսաներին. Սթափվել է պետք 05/03/2021 14:26 Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ»-ին չի մասնակցի 05/03/2021 14:20 Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենն, ինչ այդ երկիրն է տվել ինձ. Մարկոս Պիզելլին՝ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան 05/03/2021 14:18 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչ է. ՀՀ ԱԳՆ խոսնակ 05/03/2021 14:14 Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք», Ալիևը դիտավորյալ տապալում է եռակողմ հայտարարությունների իրագործումը. ԱԳՆ խոսնակ 05/03/2021 14:08 Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը 05/03/2021 14:02 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք 05/03/2021 13:56 Իմ պաշտպանյալը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան». Բենիկ Գալստյան 05/03/2021 13:51 Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը վերաբացվել է