22/01/2021 15:32
ԻՊ-ն ստանձնել է Բաղդադում 32 մահվան համար պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է AFP-ն՝ հղում անելով ծայրահեղականների քարոզչական ռեսուրսներին:
Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 21-ին Բաղդադի Բաբ աշ-Շարկիա թաղամասի շուկայում:
«Իրաքի անվտանգության ուժերը հետապնդում էին ահաբեկիչներին, երբ նրանք գործի են դրել պայթուցիկ սարքերը», - ասել է Իրաքի զինված ուժերի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:
Ահաբեկչության զոհ է դարձել 32 մարդ, վիրավորվել՝ 110-ը: