22/01/2021 19:07
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ
Գաղտնի քվեարկությամբ ԲԴԽ անդամներ ընտրվեցին Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը: Նրանց թեկնածությունը ԲԴԽ անդամների պաշտոններում առաջադրել էր «Իմ քայլ»-ը:
ԱԺ 132 պատգամավորից քվերակությանը մասնակցել է 89-ը: Քվեատուփում եղել է 89 քվեաթերթիկ:
Ջհանգիրյանն ընտրվեց 86 կողմ, 3 դեմ ձայներով:
Խաչատուրյանի պարագայում անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: Ձայների բաշխվածությունն էլ հետևյալն է՝ կողմ՝ 85, դեմ՝ 3:
ԲԴԽ նորընտիր անդամները երդվեցին ԱԺ ամբիոնից:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն ավելի վաղ հայտնել էին, որ քվերակությանը չեն մասնակցելու: