22/01/2021 11:00
Զենք-զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքներում
ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում:
«Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին», - նշված է հաղորդագրության մեջ: