
23/01/2021 16:13
Քննարկվել են սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր. հանդիպել են Բաբայանն ու Սինանյանը
Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։
Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։