
23/01/2021 10:10
«Հրապարակ». ԲԴԽ-ն համալրվեց մեկ լևոնական ու մեկ սորոսական անդամով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ-ն քննարկեց ԲԴԽ անդամի 2 թեկնածուի հարցը՝ Գագիկ Ջհանգիրյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Սորոսի հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի:
ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները լքեցին դահլիճը՝ չմասնակցելով քննարկմանը:
ԼՀԿ-ն հայտարարեց, որ քվեարկությանն էլ չի մասնակցելու, իսկ ԲՀԿ-ն սկզբում ասել էր, թե ազատ են թողնելու քվեարկությունը, հետո հայտարարեց, որ չեն մասնակցելու: Քվեարկեց 89 պատգամավոր՝ իմքայլականներն ու թվով 7 անկախացածները: Ջհանգիրյանին կողմ քվեարկեց 86, Խաչատուրյանին` 85 պատգամավոր, ԲԴԽ-ն համալրվեց մեկ լևոնական ու մեկ սորոսական անդամով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: