
23/01/2021 11:57
Սիստեմատիկորեն հարվածում են պետական կարևոր ինստիտուտներին. սա ոչ թե պատահականություն, այլ մաշկված գործընթաց է. Թուրքագետ
Արցախում հայերի ցեղասպանության ժամանակ, ինչպես այլ բնակավայրերի, այնպես էլ Շուշիի բնակչությունը եղել է թիրախում, ասուլիսում պատմական փաստեր ներկայացրեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ ավելացնելով, որ Շուշիի բնակչությունը ենթարկվել է ցեղասպանությունների, նրանց պարտադրվել է արտագաղթ:
«Բայց դա չի նշանակում, որ Շուշին կորցրել է իր հայկական դիմանկարը: Նույնպիսի արտագաղթ ու ցեղասպանություններ իրականացվել են Վանի, Մուշի, այլ տեղերի հայության դեմ: Բայց դա չի նշանակում, որ որևէ հայ բարձրաստիճան պաշտոնյա երբևէ վիճարկել է Վանի հայկական պատկանելիությունը», - նշեց Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ հնչել է ԱԺ-ում, համընկնում է ադրբեջանական դիրքորոշումներին:
Ըստ նրա՝ վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները տպավորություն են թողնում, որ այդ ամենը ոչ թե պատահականություն, այլ մշակված գործընթաց է.
«Սիստեմատիկորեն հարվածում են ազգային, պետական կարևոր ինստիտուտներին»: