
23/01/2021 13:26
Կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալել է Մարտունու «Փարոսի» աշխատակցի
Aysor.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ բերման է ենթարկել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներին։
Ըստ մեր տեղեկությունների՝ նրանց ԱԱԾ-ն տարել է կաշառք ստանալու կասկածանքով։
Aysor.am-ի աղբյուրների պնդմամբ՝ մեկ աշխատակից ձերբակալվել է։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։