23/01/2021 12:32
«Արցախի օկուպացիայի հետևանքով Թուրքիան առաջարկում է «հնարավորություն»՝ մեկ այլ սպառնալիք». Թուրքագետը՝ ապաշրջափակման մասին
Դա դրական փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար, խոսելով ապաշրջափակման մասին՝ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Իրավիճակը Մելքոնյանը պատկերավոր այսպես ներկայացրեց՝ «երեխայի ծնունդ, որը եղել է բռնաբարության հետևանքով».
«Այսինքն, Արցախի օկուպացիայի հետևանքով Թուրքիան հիմա էլ առաջարկում է «հնարավորություն»՝ մեկ այլ սպառնալիք սահմանների բացում, կոմունիկացիաների ապաշրջափակում: Սպառնալիք է, որովհետև հենված չէ մեր պետական արժանապատվության վրա, դիվանագիտական բնական գործընթացի արդյունք չէ՝ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն է, և բացի այդ՝ Թուրքիայի կողմից ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ նույն թշնամական քաղաքականությունն է՝ այլ փաթեթավորմամբ»:
Իսկ այդ ամենն իշխանության կողմից դրական լույսի ներքո ներկայացնելը թուրքագետը համարում է ինքնախաբեություն: