«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ՝ բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների». «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրորդ հավաքին

25/01/2021 14:37

«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ՝ բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների». «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրորդ հավաքին


Մշակույթի մի խումբ գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ձայն հայրենեաց» շարժումը, որը մտավորականների կամավոր միություն է: «Ձայն հայրենեացն» արդեն երկու մեծ հավաք է իրականացրել և երկրի ճակատագրով մտահոգ մտավորականներին հնարավորություն տվել արտահայտելու իրենց տեսակետն ու այս բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ առաջարկել:

Շարժման երրորդ` ընդլայնված հավաքից առաջ զրուցել ենք նախաձեռնության համակարգող խմբի անդամներ գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանի և մշակութային գործիչ, ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Սամվել Հարոյանի հետ:

- Պարոն Սրապիոնյան, այսօր Հայաստանում տիրող հասարակական ու քաղաքական իրավիճակների մասին տարբեր գնահատականներ են հնչում, հետևաբար` պահանջներ, կոչեր... Հաճախ դրանք բոլորովին իրարամերժ գնահատակններ են: Երկրի համար օրհասական այս իրավիճակում ի՞նչ վերաբերմունք կամ ասելիք ունի այսօր հայ մտավորականը. Ո՞րն է ձեր գնահատականը:

- Հայաստանյան այսօրվա իրավիճակը մոտավորապես հիշեցնում է անցյալ դարի 20-ական թվականները`մի շարք տարբերություններով: Այն ժամանակ Հայաստանը և նրա կառավարիչները (որոնք, իմիջիայլոց, բոլորն էլ անխտիր մտավորականներ էին) պարտադրված էին հռչակել Անկախ հանրապետություն, իսկ ներկայիս կառավարությունը ժառանգություն էր ստացել որոշակի կշիռ և հեղինակություն ունեցող և հաղթած պետություն, ավելի կամ պակաս չափով կայուն պետական կառույցներ ստեղծած, իր օկուպացված տարածքներն ազատագրած երկիր... Շարքը կարելի է շարունակել: Ներկայիս մտավորականությունը պարտավոր է շարունակել իր նախորդների ազգանվեր գործը, այն է` անտարբեր չմնալ մեր երկրում տիրող կործանարար իրավիճակի հանդեպ: Հենց այդ գիտակցությամբ էլ հայրենի մտավորականության մի հոծ խումբ ստեղծել է «Ձայն հայրենեաց» քաղաքացիական շարժումը: Այսօր մեր հիմնական անելիքը հայ հասարակությանը իրականության վերաբերյալ սթափ տրամադրություն հաղորդելն ու կարծիք ձևավորելն է:

- Դուք նորաստեղծ «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժման ստեղծման հեղինակներից մեկն եք և արդեն հանդես եք եկել ձեր քննադատական ու կտրուկ տեսակետներով, արդյոք մտավախություն չունեք քաղաքականացվելու, մշակույթից «հեռանալու»:

- Նախ, ինչ է նշանակում քաղաքականացվել: Այսօր սույն վարչակազմի ապաշնորհ գործունեության պատճառով քաղաքականացվել է ամեն ինչ` մշակույթը, տնտեսությունը, իրավական համակարգը: Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների, այլ գույների, մերոնցների ու ձերոնցների, այլոցների և այսպես շարունակ: Կանխագծված պատերազմում դառը պարտությունը, համատարած սուգը, զոհերը, հաշմանդամ դարձած երիտասարդները, անհետ կորածները քաղաքականացում ե՞ն, թե՞ ոչ: Ազգային հոգևոր և նյութական մշակութային արժեքների մերժումը, պետական կառավարման համակարգի կազմալուծումը, տգիտությունը, անհարդուրժողոկանությունը, ատելության խոսքը, բռնապետության հաստատումը քաղաքականացում ե՞ն, թե՞ ոչ... Այս ամենը տեսնող ու հասկացող մտավորականները կարո՞ղ են մնալ անտարբերության նիրհի մեջ` վախենալով քաղաքականացված լինելու պիտակից: Կարծում եմ՝ հենց անտարբեր մնալն էլ կարող է դառնալ մշակույթից «հեռանալու» պատճառ: Ո՞ւմ են պետք այն գործիչները, որոնց ստեղծածը չպիտի ծառայի Հայրենիքին ու նրա ծաղկմանը:

-Պարոն Հարոյան հարցս ուզում եմ Ձեզ ուղղել. Հնարավո՞ր է արդյոք փոխվի ձեր բռնած ուղին և, պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար, միանաք քաղաքական որևէ ուժի:

-Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց խորթ չեն վերնշված խնդիրները, որոնք մտահոգ են մեր վաղվա օրորվ և զգում են առկա սպառնալիքները, չեն առաջնորդվում ամբոխավարությամբ և կուսակցական նեղ շահերով, կամա, թե ակամա գաղափարակից են և, ինչու ոչ, հնարավոր է միանալ նման քաղաքական ուժի` պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և մեր հիմնական նպատակներն ի կատար ածելու համար:

- Պարոն Սրապիոնյան, ըստ Ձեզ, ինչպե՞ս է «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժումը մտադիր ազդել այսօրվա բարդ ու ճակատագրական իրավիճակի փոփոխության վրա: Ի՞նչ քայլեր եք նախատեսում:

- Հասկանալի է` մտավորականությունը, առհասարակ մշակույթի գործիչները կամ գիտնականները ապստամբներ կամ հեղափոխականներ չեն` բառի սովորական ըմբռնման տեսանկյունից: «Ձայն հայրենեաց» շարժումը համոզված է, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված մեծ մոլորության մեջ է հայտնվել` տրվելով այսօրվա իշխանությունների ամբոխավարական, ճշմարտությունից հեռու ճշմարտանման քարոզչությանը: Ժողովրդականության քողի տակ այս իշխանությունները ժողովրդին են հրամցնում կեղծ, մերժելի գաղափարներ` կեղծելով իրականությունը, մեր պատմությունը, աղավաղելով մեր ձեռքբերումների իրական արժեքները: Նրանք վարկաբեկում են հայ եղեկեցին` հեղինակազրկելով նշանավոր գործիչներին: Վարկաբեկում են մեր հերոսական զինվորականությանն ու հրամանատարներին «90%-ով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն քաղաք է» տգետ ու դավաճանական հարցադրումներով, թշնամու ախորժակը բավարարելուն միտված և պայմանավորված պատերազմ հրահրելով մեր երկիրը տանում են անդառնալի աղետի: «Ձայն հայրենեացի» նպատակը այս ամենը մերժող գաղափարական հզոր շարժում ստեղծելն է:

- Պարոն Հարոյան, արդյոք միայն Երևանում են նախատեսվում անցկացնել ձեր հավաքներն ու միջոցառումները: Իսկ մարզեր այցելություններ կլինե՞ն արդյոք` լսելի դարձնելու մայրաքաղաքից հեռու ապրող մտավորականների ձայնը ևս: Կներգրավվի՞ արդյոք Սփյուռքը:

- Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանց համահայկական ընդվզման անհնար է դրսից մեր վզին փաթաթված այս ազգային համընդհանուր աղետի առաջն առնել: Ուստի ՀՀ մարզեր այցելելն ու մարզերի մտավորականության հետ համագործակցելը պարտադիր պայման է: Հունվարի 26-ին արդեն նախատեսված է առաջին այցելությունը Լոռվա մարզ: Սփյուռքի հետ Մայր Հայրենիքի կապը գոյատևաման խնդիրներում միշտ էլ առաջնային է համարվել: Այս իշխանությունները հենց Սփյուռքի դերի նվազեցման նպատակով էլ վերացրին Սփյուռքի նախարարությունը: Մենք մեր մեջ ունենք Սփյուռքի խնդիրներին քաջածանոթ գործիչներ, որոնք լծվել են Սփյուռքի հետ կապերը թարմացնելու և հայրենաշինության գործում նրա մասնակցությունը ապահովելու առաքելությանը:

- Պարոն Հարոյան հայտնի է, որ «Ձայն հայրենեաց» շարժումը արդեն երկու մեծ հավաք է անցկացրել, ի՞նչ հանրագումարի եք եկել դրանց արդյունքում: Ե՞րբ է նախատեսվում հաջորդ հանդիպումը և ի՞նչ ասելիքով. արդյոք միայն ելույթներով ու գնահատական հնչեցնելով կսահմանափակվեք, թե՞ կլինեն նաև կառուցողական առաջարկներ:

- Միայն հավաքներ կազմակերպելն ու կարծիքներ արտահայտելն, անշուշտ, բավարար չեն: Նախորդ երկու հանդիպոմների արդյունքում հավաքվել և ի մի են բերվել մասնակիցների առաջարկներն ու կարծիքները, կազմվել է կոչ-հայտարարություն, որն ուղարկվել է շահագրգիռ շատ կառույցների: Այսօր «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում կկայանա մեր շարժման երրորդ հավաքը` առավել ընդլայնված մասնակիցների կազմով: Այդ հավաքին ներկա կլինեն շարժմանը միացած և խնդրով մտահոգ շատ կառույցներ, որոնց առաջարկներով կկազմվի գործունեության ծրագիր, որով էլ կառաջնորդվենք հետագայում: Մեր գերագույն խնդիրը, ինչպես նշեցինք, այս աղետալի վարչակազմի հեռացումն է իշխանության լծակներից` իրենց «վարչապետի» գլխավորությամբ:

Հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:53 Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ Այսօր, 13:48 Փաշինյանին թվում է՝ գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է. Աբրահամյան Այսօր, 13:43 Ադրբեջանի նախագահը չի բացառել հետագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրումը Այսօր, 13:38 Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել (Տեսանյութ) Այսօր, 13:32 Բաղրամյան պողոտայում քաղաքացիները խորոված են անում. Լուսանկարներ Այսօր, 13:27 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն. Հորդորում ենք անհապաղ հստակեցնել Boeing 737-ի ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը (Tert.am) Այսօր, 13:21 Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը Այսօր, 13:06 Ալիև. Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հանվի օրակարգից Այսօր, 13:04 Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսում է միջազգային օդանավակայանի կառուցում. Ալիև Այսօր, 12:55 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է 560 բեռնատար Այսօր, 12:44 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել Այսօր, 12:38 Կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Լևոն Արոնյան Այսօր, 12:29 Նախագահը հրամանագիր է ստորագրել Այսօր, 12:27 Բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը. հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները Այսօր, 12:15 Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ Այսօր, 12:13 Ցավում եմ, որ իրենք պարզապես տեղյակ չեն՝ ինչպես է ռազմական հեղաշրջումը կատարվում. Աբովյան Այսօր, 12:07 Ալիև. Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին Այսօր, 12:03 Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիամենեջեր. Նրա համախոհներն ասում են, որ գործը սարքված է. Strana.ua Այսօր, 11:59 Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը Այսօր, 11:52 Եթե իրենց օրակարգից դուրս է, փաստացի քաղաքական բոյկոտ են անում. ընդդիմադիր պատգամավորը՝ մեծամասնության մասին Այսօր, 11:43 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Բաղրամյան պողոտայում վիրավորել են լրագրողներին Այսօր, 11:35 Կհանդիպեն Էդմոն Մարուքյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Այսօր, 11:28 Ալիևը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է այդ երկրի ներքին գործը Այսօր, 11:24 Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ. ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը. Էդմոն Մարուքյան Այսօր, 11:19 Բայդենն աղետի ռեժիմ է հայտարարել Օկլահոմայում Այսօր, 11:07 ԱՄՆ-ում հայտարարել են Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողման մասին Այսօր, 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 դեպք, մահացել է 8 մարդ Այսօր, 10:54 Օնիկ Գասպարյանը և շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է հետևություններ անի. Վահրամ Բաղդասարյան Այսօր, 10:36 ԱՄՆ-ն Բայդենի օրոք առաջին անգամ օդային հարված է հասցրել Սիրիային Այսօր, 10:29 Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, զորքն արդեն կլիներ առնվազն Երևանում. Մանոյան Այսօր, 10:26 «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հանրահավաք է հրավիրել Այսօր, 10:20 Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքըը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը Այսօր, 10:14 Հայաստանում գտնվող հակամարտությունից տուժած անձանց աջակցության փաթեթներ են կհատկացվեն Այսօր, 10:06 Փորձում են ներկայացնել, թե ԶՈՒ-ն քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն է ունեցել, չկա այդպիսի բան. Արծվիկ Մինասյան Այսօր, 10:02 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 09:51 Զենք-զինամթերքի կոչնչացնեն Մարտունի և Մարտակերտ, Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Սպասենք նորանոր տապալումների Այսօր, 09:36 «Հրապարակ». Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում Այսօր, 09:33 «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կամայական ազատելը հեշտ գործ չէ, որքան էլ դրա մասին հայտարարեն մարդաշատ հրապարակում Այսօր, 09:28 Պետականության առանցքային հիմնասյան անվստահությունը քաղաքական իշխանության նկատմամբ բերելու է անխուսափելի գործընթացների. Աբրահամյան Այսօր, 09:25 «Հրապարակ». Իշխող թիմում մտադիր են առաջիկա օրերին արտահերթ ընտրությունների հարցը բերել ներկուսակցական օրակարգ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Այստեղ տիրող իրավիճակը անհանգստացնում է ռուսական կողմին, սակայն համարում են որ դա ՀՀ ներքին գործն է Այսօր, 09:19 «Հրապարակ». Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են Այսօր, 09:12 «Ժողովուրդ». Կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի Այսօր, 09:09 «Հրապարակ». Արդյունքները գոհացրել են իշխանական խմբակին Այսօր, 00:09 ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը Այսօր, 00:07 Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում սադրանքներ չեն իրականացվել. ՀՀ ՊՆ 25/02/2021 23:57 Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է 25/02/2021 23:53 Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին ու Օնիկ Գասպարյանին. խոսնակ 25/02/2021 23:00 ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի խորհուրդը կանգնած է Հայոց բանակի կողքին 25/02/2021 22:20 «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է...». Դավիթ Ամալյան 25/02/2021 22:16 «Ժողովուրդ» բառը սարքել են վահան. Սաղաթելյան (Տեսանյութ) 25/02/2021 22:10 Փաշինյանը խորհրդարանական մեծամասնությանը չի վստահում. Մանոյան (Տեսանյութ) 25/02/2021 22:04 Խայտառակ պարտությունը պետք է ավարտվի կառավարության հրաժարականով. Կարապետյան (Տեսանյութ) 25/02/2021 22:01 ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով 25/02/2021 21:49 Գործ ունենք պատմության մեջ ամենամեծ ստախոսի հետ. Ղազինյանը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ) 25/02/2021 21:33 Էլ ո՞նց ժողովրդին ասենք, որ էս մարդը թուրքական պաշտպանության տակ է. Շարմազանովը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ) 25/02/2021 21:12 Իրանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին 25/02/2021 21:09 ՆԱՏՕ-ն հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, հորդորում խուսափել էսկալացիայից 25/02/2021 20:55 «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ». Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից 25/02/2021 20:44 «Դավաճանը պետք է հեռանա». Սյունիքի աշխարհազորայինները միացել են բանակի պահանջին (Տեսանյութ) 25/02/2021 20:24 Նախագահն ունի եռօրյա ժամկետ Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումն արտահայտելու համար 25/02/2021 20:13 Փաշինյանը զանգահարել է Պուտինին. քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը 25/02/2021 20:03 ՌԴ ՊՆ. Փաշինյանին, հավանաբար, մոլորության մեջ են գցել 25/02/2021 19:44 ՌԴ ՊՆ. Ղարաբաղում «Իսկանդեր» չի օգտագործվել (Տեսանյութ) 25/02/2021 19:35 ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Հայաստանում տիրող իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով 25/02/2021 19:31 Արժեր, որ ես իմ քավարանով անցնեի` տեսնելու համար սեփական կեղտի մեջ խռխռացող ոչնչության այս օրը` հուսահատ ծղրտոցով. Միքայել Մինասյան 25/02/2021 19:29 ԵՄ-ն հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել 25/02/2021 19:20 Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում (Տեսանյութ) 25/02/2021 19:14 Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 25/02/2021 19:05 Հեռախոսազրույց՝ ՀՀ ու ՌԴ պաշտպանության նախարարների միջև. օրակարգում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 25/02/2021 18:48 Կապիտոլիումի վերանորոգումը կարժենա 30 միլիոն դոլար 25/02/2021 18:36 «Հանգիստ, քո հետևից կգան». Փաշինյանն՝ ընդդիմադիր քաղաքացուն (Տեսանյութ) 25/02/2021 18:32 Ընդդիմությունը պատվիրակություն է ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու 25/02/2021 18:24 Ֆինլանդիան մտադիր է կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարել 25/02/2021 18:06 ՌԴ Դաշնության խորհուրդը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 25/02/2021 18:01 Մադուրոն վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին 25/02/2021 17:57 Բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը. ԱՄՆ դեսպանություն 25/02/2021 17:52 Քանի դեռ ուշ չէ, հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմում. «Ալյանս» 25/02/2021 17:48 «Օնի՛կ ջան, ինքնակամ դիմում գրի և հեռացիր, էսօրվանից վե՛րջ թավիշին». Փաշինյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակում 25/02/2021 17:43 «Դատախազությունը հրահանգ կատարող չէ». Բանակի գեներալները չեն ձերբակալվի 25/02/2021 17:37 Ընդդիմությունը որոշեց մնալ ԱԺ-ի մոտ. Բաղրամյան պողոտան բարիկադներով փակում են (Տեսանյութ) 25/02/2021 17:31 Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից. ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի 25/02/2021 17:25 Իմ աջակցությունն եմ հայտնում ԶՈւ Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին. Լևոն Մնացականյան 25/02/2021 17:22 Բանակն ապաքաղաքական կառույց է. ՀՀ ՊՆ հայտարարությունը 25/02/2021 17:11 Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի արագ, անցնցում հեռացման պահանջով՝ մեկ կետով և մեկ օրակարգով հանդիպման. Իշխան Սաղաթելյան 25/02/2021 16:58 Վայելեք հայ զինվորի արյան գնով Երևանի փողոցներում քայլելու և ելույթներ ունենալու ձեր պատմական իրավունքը. Մանե Թանդիլյան 25/02/2021 16:52 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել՝ ռազմական դրությունը չեղարկելու համար (Տեսանյութ) 25/02/2021 16:50 Պենտագոնը վստահ է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ-ի և Եվրոպայի համար 25/02/2021 16:47 Ոստիկանության բարձրաստիճան սպաները պահանջել են իշխանությունների հրաժարականը 25/02/2021 16:43 Թուրքիայի ԱԳ նախարարը զորակցություն է հայտնում Փաշինյանին. որոշեք՝ ա՞յս կողմն եք, թե՞ այն. Նազարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ին 25/02/2021 16:36 Իրանում կարտադրվի ծանր հեռահար գործողության ԱԹՍ 25/02/2021 16:23 Չգիտեմ՝ ինչքան հիմար պետք է լինել զինվորականներին ձերբակալելու համար. Խաչատուրով 25/02/2021 16:16 Լավրով. Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս ունենք 25/02/2021 16:11 Բոլորդ պատրաստ եղեք, որ անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հրապարակում. Իշխան Սաղաթելյան 25/02/2021 16:08 Սա բանակի կողմից հեղաշրջում չէ՝ ժողովրդին միանալ և հիմնական խնդիրը կատարել է. Սեյրան Օհանյան 25/02/2021 16:03 Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը 25/02/2021 16:01 Կրեմլը Փաշինյանի հայտարարությունների ֆոնին ընդգծել է ռուսական տեխնիկայի որակը 25/02/2021 15:58 Բանակն ու ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին պետք են միայն ինքնագովազդով զբաղվելու համար. Սեյրան Օհանյան (Տեսանյութ) 25/02/2021 15:48 Հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով. ՀՀ նախագահ

Տվյալ բաժնի վերջին նյութերը