ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

25/01/2021 17:43

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, նպատակ ունենալով իրենց ընտանիքին պատկանող ԲԲ ընկերության կողմից շահագործվող «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի ջրառն ապահովող Ախուրյանի աջափնյա ջրանցքի վրա կատարած ծախսերի միջոցով կրճատել հարկային վճարումների չափերը, ինչպես նաև նշված ՓՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը բարձրացնելու արդյունքում ավելացնել եկամուտները, 2017թ. փետրվարի 2-ին դիմում է հասցեագրել ՀՀ վարչապետին՝ խնդրել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքի հատվածը՝ 1.882 քմ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,968 հա մակերեսով հողամասը, 5.342 քմ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 1,38 հա մակերեսով հողամասը, 7.060 քմ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը: Նույն դիմումով խնդրել է վաճառել Ախուրյանի աջափնյա ջրանցքի մասը կազմող տվյալ հատվածը՝ ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ, թե իբր այն ջրամատակարարում է իրականացնելու խոշորացած մեկ համայնքի, հատուկ շեշտադրել է ջրանցքի հատվածի վերակառուցման ու ներդրումների կատարման անհրաժեշտությունը։

Նշված դիմումը, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականով, ուղարկվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, որի կատարման նպատակով նույն վարչության կողմից վերոնշյալ գույքի վերաբերյալ ձեռք են բերվել ելակետային տվյալներ։

Այդ ընթացքում, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն 21.02.2017թ. ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հասցեագրել է գրություն, որով նշված ոռոգման համակարգը «Անի» ԲԲԸ-ին վաճառելու վերաբերյալ տեղեկացրել է, որ ընկերության գրության մեջ նշված է նաև, որ ոռոգման համակարգը վերակառուցելու դեպքում կապահովի այդ տարածաշրջանի 9 համայնքների՝ մոտ 4.700 հա հողատարածքների ջրամատակարարում, ինչի դեպքում այն չի կարող համարվել տեղական նշանակության։

Նշված գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով գնահատման հաշվետվություն կազմելու համար տվյալները տրամադրվել են նույն վարչության կազմում գործող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի բաժնի պետը, որակավորված մասնագետների հետ միասին, իրականացրել է գնահատման նախապատրաստական աշխատանքներ, որի արդյունքներով նախնական եզրահանգման են եկել, որ դրա արժեքը կարող է կազմել շուրջ 200.000.000 ՀՀ դրամ, ինչի մասին բաժնի պետը տեղեկացրել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին: Նշված նախապատրաստական աշխատանքներին մասնակցած «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, տեղեկանալով նախնական հաշվարկների արդյունքում ստացված գույքի հնարավոր արժեքի մասին, վրդովվել է, սակայն օգտագործելով նշված վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ու իր որդու միջև առկա փոխհարաբերությունները, վերջինիս միջոցով տվյալ գործընթացը ղեկավարող վարչության պետի պաշտոնակատարին հավաստիացրել ու համոզել է, որ ջրանցքի նշված հատվածը խիստ մաշված է ու գրեթե անպիտան, այնուամենայնիվ իրենք ցանկանում են 30 միլիոն ՀՀ դրամով գնել, ապա՝ վերանորոգել այն և ապահովել դրա բնականոն աշխատանքն ու ջրօգտագործողների անխափան ջրամատակարարումը՝ մեծ ներդրումներ կատարելով պետության համար։

ԲԲ ընկերության տնօրենի վերոնշյալ պնդումներից դրդված և միաժամանակ գործելով կարիերիզմի շարժառիթով, նպատակ ունենալով ցույց տալ, թե իբր ցածրարժեք գույքի մասով մեծ՝ 540.000.000 ՀՀ դրամի չափով, ներդրումներ է բերում պետության համար՝ վարչության պետի պաշտոնակատարը, «Անի» ԲԲ ընկերության տնօրենի որդու հետ ունեցած կապերով պայմանավորված անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրեն վերապահված լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ գնահատման բաժնի պետին բանավոր հանձնարարել է վերոնկարագրյալ գույքի արժեքը նշել «Անի» ԲԲԸ-ի տնօրենի նախընտրած գնին համապատասխան, իրականից խիստ ցածր՝ 30.000.000 ՀՀ դրամ՝ դրդելով կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ, ինչը, աշխատանքից չազատվելու անձնական դրդումներից ելնելով, բաժնի պետն իրականացրել է, ապա կեղծ փաստաթուղթն անձամբ ներկայացրել է վարչության պետի պաշտոնակատարին՝ կրկին անգամ պարզաբանելով դրա ոչ իրական լինելու հանգամանքը, սակայն վերջինս, անտեսելով այդ, հաշվի չառնելով պետական նշանակության տվյալ ջրային համակարգի օտարման համար օրենքով սահմանված արգելքը, կատարված կեղծ հաշվարկն ուղարկել է նույն վարչության կազմում գործող տնօրինման վարչություն։ Տվյալ վարչության պետը, ինչպես նաև նույն գործընթացով զբաղվող օտարման բաժնի պետն ու կատարող՝ գլխավոր մասնագետը, անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ որևէ իրավասու մարմնի գրավոր հարցում չեն կատարել՝ պարզելու նշված ջրանցքի հատվածի կողմից ոռոգվող համայնքների քանակը, դրա արդյունքում` տեղական նշանակության ջրային համակարգ հանդիսանալու կամ չհանդիսանալու և օտարման համար օրենսդրությամբ նախատեսված խոչընդոտների առկայության վերաբերյալ, պատշաճ ուշադրության չեն արժանացրել ու չեն քննարկել այդ հանգամանքի մասին նախազգուշացնող ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հիշյալ գրությունը, ձեռք բերված փաստաթղթային հիմքերում չունենալով նաև օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան գնահատման հաշվետվություն՝ կազմել ու վարչության պետի պաշտոնակատարին են ներկայացրել ՀՀ կառավարության թիվ 372-Ա որոշման նախագիծը։

Վերջինս նշված նախագիծն ուղարկել է ՀՀ կառավարություն՝ կցելով տեղեկանքներ այն մասին, թե տվյալ որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի, նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, հղում է կատարվել «Անի» ԲԲԸ-ի գրության նշումներին այն մասին, որ ջրանցքի նշված հատվածը սպասարկում է մեկ համայնք և այն կարող է սահմանված կարգով օտարվել, նշվել է նաև, թե ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տվել է իր համաձայնությունը նշված գույքի օտարման վերաբերյալ ու ներկայացրել գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը, սակայն որևէ անդրադարձ չի կատարվել նույն կոմիտեի գրության այն դրույթներին, որում նշվել են նաև օտարման արգելքների մասին։

Արդյունքում ՀՀ կառավարության՝ 13.04.2017թ. թիվ 372-Ա որոշմամբ թույլատրվել է 615.860.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով, օտարել «Անի» ԲԲԸ-ին։ 2017թ. մայիսի 2-ին պետական ռազմավարական նշանակություն ունեցող հիդրոկառույցի նկատմամբ գրանցվել է ԲԲԸ-ի սեփականության իրավունքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 439.199.694 ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ԲԲԸ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի տնօրինման վարչության պետին և նույն վարչության օտարման բաժնի պետին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել գնահատման բաժնի պետի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ոչ արդարացնող՝ համաներման հիմքով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:56 Ալիև. Ադրբեջանը Ղարաբաղում մարտերի ընթացքում չի արձանագրել Հայաստանի կողմից «Իսկանդերի» օգտագործում Այսօր, 13:53 Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ Այսօր, 13:48 Փաշինյանին թվում է՝ գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է. Աբրահամյան Այսօր, 13:43 Ադրբեջանի նախագահը չի բացառել հետագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրումը Այսօր, 13:38 Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել (Տեսանյութ) Այսօր, 13:32 Բաղրամյան պողոտայում քաղաքացիները խորոված են անում. Լուսանկարներ Այսօր, 13:27 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն. Հորդորում ենք անհապաղ հստակեցնել Boeing 737-ի ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը (Tert.am) Այսօր, 13:21 Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը Այսօր, 13:06 Ալիև. Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հանվի օրակարգից Այսօր, 13:04 Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսում է միջազգային օդանավակայանի կառուցում. Ալիև Այսօր, 12:55 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է 560 բեռնատար Այսօր, 12:44 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել Այսօր, 12:38 Կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Լևոն Արոնյան Այսօր, 12:29 Նախագահը հրամանագիր է ստորագրել Այսօր, 12:27 Բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը. հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները Այսօր, 12:15 Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ Այսօր, 12:13 Ցավում եմ, որ իրենք պարզապես տեղյակ չեն՝ ինչպես է ռազմական հեղաշրջումը կատարվում. Աբովյան Այսօր, 12:07 Ալիև. Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին Այսօր, 12:03 Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիամենեջեր. Նրա համախոհներն ասում են, որ գործը սարքված է. Strana.ua Այսօր, 11:59 Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը Այսօր, 11:52 Եթե իրենց օրակարգից դուրս է, փաստացի քաղաքական բոյկոտ են անում. ընդդիմադիր պատգամավորը՝ մեծամասնության մասին Այսօր, 11:43 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Բաղրամյան պողոտայում վիրավորել են լրագրողներին Այսօր, 11:35 Կհանդիպեն Էդմոն Մարուքյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Այսօր, 11:28 Ալիևը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է այդ երկրի ներքին գործը Այսօր, 11:24 Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ. ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը. Էդմոն Մարուքյան Այսօր, 11:19 Բայդենն աղետի ռեժիմ է հայտարարել Օկլահոմայում Այսօր, 11:07 ԱՄՆ-ում հայտարարել են Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողման մասին Այսօր, 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 դեպք, մահացել է 8 մարդ Այսօր, 10:54 Օնիկ Գասպարյանը և շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է հետևություններ անի. Վահրամ Բաղդասարյան Այսօր, 10:36 ԱՄՆ-ն Բայդենի օրոք առաջին անգամ օդային հարված է հասցրել Սիրիային Այսօր, 10:29 Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, զորքն արդեն կլիներ առնվազն Երևանում. Մանոյան Այսօր, 10:26 «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հանրահավաք է հրավիրել Այսօր, 10:20 Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքըը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը Այսօր, 10:14 Հայաստանում գտնվող հակամարտությունից տուժած անձանց աջակցության փաթեթներ են կհատկացվեն Այսօր, 10:06 Փորձում են ներկայացնել, թե ԶՈՒ-ն քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն է ունեցել, չկա այդպիսի բան. Արծվիկ Մինասյան Այսօր, 10:02 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 09:51 Զենք-զինամթերքի կոչնչացնեն Մարտունի և Մարտակերտ, Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Սպասենք նորանոր տապալումների Այսօր, 09:36 «Հրապարակ». Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում Այսօր, 09:33 «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կամայական ազատելը հեշտ գործ չէ, որքան էլ դրա մասին հայտարարեն մարդաշատ հրապարակում Այսօր, 09:28 Պետականության առանցքային հիմնասյան անվստահությունը քաղաքական իշխանության նկատմամբ բերելու է անխուսափելի գործընթացների. Աբրահամյան Այսօր, 09:25 «Հրապարակ». Իշխող թիմում մտադիր են առաջիկա օրերին արտահերթ ընտրությունների հարցը բերել ներկուսակցական օրակարգ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Այստեղ տիրող իրավիճակը անհանգստացնում է ռուսական կողմին, սակայն համարում են որ դա ՀՀ ներքին գործն է Այսօր, 09:19 «Հրապարակ». Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են Այսօր, 09:12 «Ժողովուրդ». Կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի Այսօր, 09:09 «Հրապարակ». Արդյունքները գոհացրել են իշխանական խմբակին Այսօր, 00:09 ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը Այսօր, 00:07 Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում սադրանքներ չեն իրականացվել. ՀՀ ՊՆ 25/02/2021 23:57 Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է 25/02/2021 23:53 Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին ու Օնիկ Գասպարյանին. խոսնակ 25/02/2021 23:00 ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի խորհուրդը կանգնած է Հայոց բանակի կողքին 25/02/2021 22:20 «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է...». Դավիթ Ամալյան 25/02/2021 22:16 «Ժողովուրդ» բառը սարքել են վահան. Սաղաթելյան (Տեսանյութ) 25/02/2021 22:10 Փաշինյանը խորհրդարանական մեծամասնությանը չի վստահում. Մանոյան (Տեսանյութ) 25/02/2021 22:04 Խայտառակ պարտությունը պետք է ավարտվի կառավարության հրաժարականով. Կարապետյան (Տեսանյութ) 25/02/2021 22:01 ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով 25/02/2021 21:49 Գործ ունենք պատմության մեջ ամենամեծ ստախոսի հետ. Ղազինյանը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ) 25/02/2021 21:33 Էլ ո՞նց ժողովրդին ասենք, որ էս մարդը թուրքական պաշտպանության տակ է. Շարմազանովը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ) 25/02/2021 21:12 Իրանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին 25/02/2021 21:09 ՆԱՏՕ-ն հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, հորդորում խուսափել էսկալացիայից 25/02/2021 20:55 «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ». Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից 25/02/2021 20:44 «Դավաճանը պետք է հեռանա». Սյունիքի աշխարհազորայինները միացել են բանակի պահանջին (Տեսանյութ) 25/02/2021 20:24 Նախագահն ունի եռօրյա ժամկետ Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումն արտահայտելու համար 25/02/2021 20:13 Փաշինյանը զանգահարել է Պուտինին. քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը 25/02/2021 20:03 ՌԴ ՊՆ. Փաշինյանին, հավանաբար, մոլորության մեջ են գցել 25/02/2021 19:44 ՌԴ ՊՆ. Ղարաբաղում «Իսկանդեր» չի օգտագործվել (Տեսանյութ) 25/02/2021 19:35 ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Հայաստանում տիրող իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով 25/02/2021 19:31 Արժեր, որ ես իմ քավարանով անցնեի` տեսնելու համար սեփական կեղտի մեջ խռխռացող ոչնչության այս օրը` հուսահատ ծղրտոցով. Միքայել Մինասյան 25/02/2021 19:29 ԵՄ-ն հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել 25/02/2021 19:20 Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում (Տեսանյութ) 25/02/2021 19:14 Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 25/02/2021 19:05 Հեռախոսազրույց՝ ՀՀ ու ՌԴ պաշտպանության նախարարների միջև. օրակարգում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 25/02/2021 18:48 Կապիտոլիումի վերանորոգումը կարժենա 30 միլիոն դոլար 25/02/2021 18:36 «Հանգիստ, քո հետևից կգան». Փաշինյանն՝ ընդդիմադիր քաղաքացուն (Տեսանյութ) 25/02/2021 18:32 Ընդդիմությունը պատվիրակություն է ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու 25/02/2021 18:24 Ֆինլանդիան մտադիր է կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարել 25/02/2021 18:06 ՌԴ Դաշնության խորհուրդը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 25/02/2021 18:01 Մադուրոն վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին 25/02/2021 17:57 Բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը. ԱՄՆ դեսպանություն 25/02/2021 17:52 Քանի դեռ ուշ չէ, հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմում. «Ալյանս» 25/02/2021 17:48 «Օնի՛կ ջան, ինքնակամ դիմում գրի և հեռացիր, էսօրվանից վե՛րջ թավիշին». Փաշինյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակում 25/02/2021 17:43 «Դատախազությունը հրահանգ կատարող չէ». Բանակի գեներալները չեն ձերբակալվի 25/02/2021 17:37 Ընդդիմությունը որոշեց մնալ ԱԺ-ի մոտ. Բաղրամյան պողոտան բարիկադներով փակում են (Տեսանյութ) 25/02/2021 17:31 Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից. ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի 25/02/2021 17:25 Իմ աջակցությունն եմ հայտնում ԶՈւ Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին. Լևոն Մնացականյան 25/02/2021 17:22 Բանակն ապաքաղաքական կառույց է. ՀՀ ՊՆ հայտարարությունը 25/02/2021 17:11 Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի արագ, անցնցում հեռացման պահանջով՝ մեկ կետով և մեկ օրակարգով հանդիպման. Իշխան Սաղաթելյան 25/02/2021 16:58 Վայելեք հայ զինվորի արյան գնով Երևանի փողոցներում քայլելու և ելույթներ ունենալու ձեր պատմական իրավունքը. Մանե Թանդիլյան 25/02/2021 16:52 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել՝ ռազմական դրությունը չեղարկելու համար (Տեսանյութ) 25/02/2021 16:50 Պենտագոնը վստահ է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ-ի և Եվրոպայի համար 25/02/2021 16:47 Ոստիկանության բարձրաստիճան սպաները պահանջել են իշխանությունների հրաժարականը 25/02/2021 16:43 Թուրքիայի ԱԳ նախարարը զորակցություն է հայտնում Փաշինյանին. որոշեք՝ ա՞յս կողմն եք, թե՞ այն. Նազարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ին 25/02/2021 16:36 Իրանում կարտադրվի ծանր հեռահար գործողության ԱԹՍ 25/02/2021 16:23 Չգիտեմ՝ ինչքան հիմար պետք է լինել զինվորականներին ձերբակալելու համար. Խաչատուրով 25/02/2021 16:16 Լավրով. Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս ունենք 25/02/2021 16:11 Բոլորդ պատրաստ եղեք, որ անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հրապարակում. Իշխան Սաղաթելյան 25/02/2021 16:08 Սա բանակի կողմից հեղաշրջում չէ՝ ժողովրդին միանալ և հիմնական խնդիրը կատարել է. Սեյրան Օհանյան 25/02/2021 16:03 Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը 25/02/2021 16:01 Կրեմլը Փաշինյանի հայտարարությունների ֆոնին ընդգծել է ռուսական տեխնիկայի որակը 25/02/2021 15:58 Բանակն ու ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին պետք են միայն ինքնագովազդով զբաղվելու համար. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը