25/01/2021 14:20
Լսե՞լ եք, որ ՀՀ իշխանություններն առաջնային դնեն, օրինակ, Արցախի օկուպացված տարածքների վերադարձը՝ դարձնելով արտաքին քաղաքականության հենքը. մենք չենք տեսնում. Արման Աբովյան
Արտաքին քաղաքականության մեջ մենք խայտառակ «պռավալներ» ենք ունեցել, լրագրողների հետ զրույցում արձանագրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Բոլորի հետ հարաբերությունները փչացրեցին և հարաբերությունները կարողացան հասցնել նրան, որ ստիպված ենք մտածել՝ ինչպես վերականգնենք, օրինակ Ռուսաստանի հետ՝ ամբողջ ծավալով», - նկատեց պատգամավորը:
Նա վատ որակեց նաև Ամերիկայի հետ հարաբերությունները:
Իսկ պատերազմի ժամանակ դիվանագիտական պատշաճ արձագանքի բացակայությունը ԲՀԿ պատգամավորը ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքն է համարում:
«Լսե՞լ եք, որ ՀՀ իշխանություններն առաջնային ու թիրախային դնեն, օրինակ, Արցախի օկուպացված տարածքների վերադարձը և դա դարձնեն նաև արտաքին քաղաքականության հենքը, կամ՝ ալիևյան ռեժիմի ռազմական հանցագործությունների հարցը: Մենք չենք տեսնում դա: Մենք տեսնում ենք, որ գործընթացներ են գնում, որոնք բխում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետաքրքրություններից», - ասաց Աբովյանը: