25/01/2021 14:45
Գարնանային արձակուրդ ոչ բոլոր աշակերտները կգնան, ուստարին էլ ոչ բոլորը շուտ կավարտեն. Փոխնախարար
Դպրոցներում այս տարի գարնանային արձակուրդ է նախատեսվում ոչ բոլոր դասարանցիների համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ասուլիսում ասաց, որ առաջին դասարանցիներին արձակուրդ կտրվի մարտի 22-ից ապրլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիներին՝ մարտի 22-28-ը: Իսկ ահա մյուս դասարանների պարագայում, հաշվի առնելով աշնանային մեծ դադարը, արձակուրդ նախատեսված չէ:
«Իսկ ուսումնական տարին 12-րդ դասարանցիների պարագայում կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար: Մյուս դասարանները ուսումնական տարին կավարտեն հունիսի 18-ին», - մանրամասնեց փոխնախարարը: